ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոկտեմբերի 19-ին Փաշինյանը մեզ ասել է՝ պատերազմը պարտված ենք, վերջ․ Էդուարդ Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով տվել է մեծ փաստեր եւ նյութեր, որ պատերազմի գլխավոր մեղավորն ինքն է եւ որ պետական հանցագործ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հոկտեմբերի 12-ին մենք հանդիպել ենք Նիկոլի հետ, ինքն ասել՝ լավ չէ վիճակը, գնում ենք դեպի պարտություն, որ այս իրավիճակում միայն Ռուսաստանը կարող է կանգնեցնել իրավիճակը, ես ասել եմ, որ դիմի Ռուսաստանին, ասել եմ՝ բացառո՞ւմ եք, որ վաղն ավելի շատ զոհեր եւ ավելի վատ պայմաններ։ Հոկտեմբերի 19-ին երկրորդ անգամ ենք հանդիպել՝ ԱԽ նիստից հետո։ Ինքը մեզ ասել է՝ պատերազմը պարտված ենք, վերջ։ Ինքը դա ասել է, բայց չի կանգնեցրել։ Ինքը ասում էր «5+2», բայց Շուշին դրա մեջ չէր մտնում»,- ասաց նա։

Շարմազանովի խոսքով՝ ինքը հետագայում է իմանում, որ հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահն առաջարկել է դադարեցնել պատերազմը, որով աննշան տարածքներ անցնում էին Ադրբեջանին, իսկ Շուշին մնում էր հայկական վերահսկողության տակ։

«Նիկոլ Փաշինյանն ապացուցեց, որ հոկտեմբերի 19-ից հետո ինքն է մեղավոր բոլոր զոհերի մեղավոր։ Եվ եթե անգամ հոկտեմբերի 19-ի եւ նոյեմբերի 9-ի պայմանները նույնը լինեին, ինքը, պատերազմը կանգնեցնելով, կփրկեր 2000-ից ավելի կյանք։ Հոկտեմբերի 19-ին ինքն այնպիսի իրավիճակում էր, որ ինքը խնդրել է Պուտինին, որ զորքը կամ գոնե դրոշները բերեն Հայաստանի սահմանին, որ թուրքը չմտներ Սյունիք։ Ինքը մեզ համոզում էր, որ ուզում է փրկի Սյունիքը, հիմա էլ ասում է, որ դեմ է խաղաղապահներին Մեղրիում։

Եթե ինքը հոկտեմբերի 19-ին ավելի լավ պայմաններում կարողանում է չստորագրել, որ Մեղրի ռուսները չմտնեն, բա որ նոյեմբերի 9-ին փախել էր բունկեր, ինչպե՞ս կարող էր չստորագերլ։ Այստեղ էլ է խաբում»,- նշեց Շարմազանովը։

Նրա կարծիքով՝ Փաշինյանն է հանգնեցրել պատերազմի, Փաշինյանն է ասել, որ ասել՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ, ինչ պետք է, այն էլ բանակցում եմ, ինքն է մեղավոր պարտության մեջ։

«Նոյեմբերի 17-ին էլ Պուտինն ասել էր, որ հոկտեմբերի 19-ին ադրբեջանական կողմը համաձայնել էր, հայկականը՝ ոչ։ Տղա է, թող ասի՝ Պուտինը սուտ է ասում։ Այն ժամանակ Շուշիում լինելու էր հայկական դրոշ, Ղազանչեցում էլ՝ առաքելական եկեղեցու խաչ»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ որքան էլ Փաշինյանը փորձում է սեւացնել նախկին տարիները, սակայն նախորդ 25 տարվա ընթացքում Շուշին եղել է հայկական, Հայաստանի որոշ տարածքներ օկուպխացված չեն եղել, Գորիս-Կապան ճանապարհը հայինն է եղել, Արցախը շրջափակման մեջ չի եղել, Լաչինում էլ ադրբեջանական դրոշ չի եղել։

«Ինքը որ գնում էր Շուշիում պարելու, իր պապերի շնո՞րհքն է։ Նախկին նախագահների եւ մյուս բոլոր կռվածների շնորհքն էր։ Սերժ Սարգսյանի քաղաքական ռեզյումեն լավագույնս տվել է Իլհամ Ալիեւը, երբ ասել է, որ փակ դռների հետեւում միջազգային հանրությունը ճնշում են ճանաչել Արցախի անկախությունը։ Նիկոլի ու Ալիեւի նմանությունն այն է, որ Ալիեւը համարում է՝ ինքը Քոչարյանին ու Սարգսյանին է հաղթել, Նիկոլն էլ ասում է՝ Քոչարյանն ու Սարգսյանն են հաղթել։ Որովհետեւ Ալիեւի մանկության երազանքը եղել է իր հորը հաղթած մարդկանց հաղթելը, եւ իր համար պատիվ չէ Նիկոլին հաղթելը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular