ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետն ուղիղ եթեր է դուրս եկել իր վիրավորվելու մասին լուրերից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովի կարծիքով՝ «ռուսաստանցիները մինչեւ վերջ չեն մշակել ֆեյքն իր վիրավորվելու/մահվան մասին»։ Այս մասին նա ասել է հունիսի 20-ին հեռուստամարաթոնի ուղիղ եթերում, տեղեկացրել է Liga.net-ը։

«Ինչպես եմ ես դրան արձագանքում. նախ՝ ես դա ընկալում եմ որպես բավական ծիծաղելի, դե այդպես էլ արձագանքում եմ։ Ֆեյքերը դրա համար էլ ֆեյքեր են, որպեսզի ինչ-որ արձագանք առաջացնեն լսարանի մոտ։ Բայց դրանք, այսպես ասենք, բավական թերի մշակված ֆեյքեր էին։ Բոլորն էին հասկանում, որ ինձ հետ ամեն բան կարգին է։ Հետո բոլորն էին հստակ հասկանում, որ ֆեյքը կպսակազերծվի, եւ նրանք իրենք հիմար վիճակում կհայտնվեն»,- ասել է Բուդանովը։

Մինչ այդ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում կատարելով ուժային կառույցներում ունեցած աղբյուրին, հայտարարել էր Բուդանովի ծանր վիրավորվելու մասին մայիսի 29-ին Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության շենքին ռուսական զորքերի հասցրած հարվածի հետեւանքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular