ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ագրեսիվ հեռտոբանությունն ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում․ Փաշինյանը՝ Լուազոյին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը կարեւորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը եւ բարձր գնահատել վերջինիս կողմից Լաչինի միջանցքի անխափան գործունեության ապահովման վերաբերյալ ընդունած բանաձեւը: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵԽ պատվիրակության անդամների այցը կնպաստի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը գնահատելուն: Վարչապետը հավելել է, որ Լաչինի միջանցքի ապօրինի ագելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամն էլ ավելի է սրվում, քանի որ արդեն մի քանի օր է ինչ սննդամթերքի մատակարարումները եւս արգելափակվել են: Այս համատեքստում վարչապետը կարեւորել է միջազգային փաստահավաք առաքելության մուտքը Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է նաեւ, որ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ հեռտոբանությունն ու հրադադարի ռեժիմի խախտման գործելաոճը, ինչը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում:

Իր հերթին, Նատալի Լուազոն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն ապահովելու, ինչպես նաեւ լարվածության ռիսկերը նվազեցնելու քայլերի անհրաժեշտությունը:

Այս առումով, զրուցակիցները կարեւորել են Հայաստանում Եվրոպական դիտորդական առաքելության գործունեությունը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է այդ հարցերի շուրջ հայկական կողմի դիրքորոշումները:

Մտքեր են փոխանակվել նաեւ ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքի ու հետագա ծրագրերի, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular