ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից:

Ալեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ այս այցը հնարավորություն կտա տեղում ծանոթանալու իրավիճակին:

Նա շեշտել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում  է Եվրոպական խորհրդարանի աներկբա դիրքորոշումը Հայաստանի համար կարեւորագույն մի շարք հարցերի վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահն այս համատեքստում հիշատակել է  Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ոտնձգությունների, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրա հետեւանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցերը, որոնք ամրագրվել են Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձեւերում  ու զեկույցներում:

  • Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկերը եւ ես ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու, այդ թվում` CEPA-ի դրույթների իրականացման հարցում¦,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման որոշման շուրջ, որն էականորեն նպաստել է  մեր արեւելյան սահմաններին հարաբերական կայունության հաստատմանը:

Անդրադարձ է եղել Հայաստանին աջակցություն հատկացնելու խնդրանքով Եվրոպական միության հետ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում Հայաստանի համագործակցության ընդլայնմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular