Համագործակցությունն ամրացնելու համար անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել. Նատալի Լուազոն՝ Արմեն Գրիգորյանին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քարտուղարի գրասենյակից։
Քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան եւ ընդգծել, որ ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունները կայուն զարգացում են ապրում, որը ներառում է նաեւ անվտանգության ոլորտը: Ա. Գրիգորյանը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությունը Հայաստանում եւ ընդգծել, որ այն նպատում է ավելի կայուն ու անվտանգ տարածաշրջան ունենալուն:
Նատալի Լուազոն շորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները եւ համագործակցությունն ամրացնելու համար անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել՝ մասնավորապես Հայաստանի համար նման դժվարին քաղաքական պայմաններում: