ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետականության կորստի սերիալային մեկնաբանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոտ երկու շաբաթ հանրային հնարավոր բոլոր հարթակներում խոսվում էր Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա քննիչ հանձնաժողով գնալու փաստի մասին։ Թեմայի անոնսը Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ անձամբ արեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովի նիստն ուղիղ հեռարձակվելու է: Այս ողջ գործընթացի ինտրիգն ու շահագրգռվածությունը թեմայի դռնբաց լինելն էր, քանի որ Փաշինյանն ակնարկել էր, թե «սենսացիոն» հայտարարություններ ու նոր բացահայտումներ է ներկայացնելու։

Այսօր տեղի ունեցավ այդ «պատմական» նիստը և Փաշինյանն երեքուկես ժամ խոսեց։ Այո, հենց խոսեց, քանզի իրականում ոչ մի նորություն և փաստական «ցնցող» ու «աննախադեպ» ոչինչ չկար նրա ասածի մեջ։ Ներկայացվող տեքստը նույնաբովանդակ էր, առանձնապես չէր տարբերվում վերջին մեկ տարվա ընթացքում նրա կոմից քանիցս ԱԺ-ում և այլ ֆորմատով տիրաժավորված տեքստերից։

Եթե հակիրճ անդրադառնանք բուն ասելիքին դա հետևյալն էր․ «պատերազմի հետ ես ոչ մի կապ չունեմ», «իմ ձեռքից եկածն արել եմ, ինձանից կախված ամեն իչ արել եմ՝ նման ելք չլինելու համար», «պատերազմն եղավ, քանի որ Ղարաբաղի հարցը լուծված չէր», «ԳՇ-ն ինձ խաբել ու ճիշտ չի զեկուցել իրավիճակը», «բոլորը մեղավոր են», «բանակցություններում ձեզ խաբել են՝ բանակցել են մի բան, ներկայացրել՝ այլ»։ Մի խոսքով այն խոսույթն, որը վերջին մեկ տարվա ընթացքում տիրաժավորում են Նիկոլն ու իր խմբակը։

Հենց այստեղ տրամաբանական հարցերի շարք է առաջանում, որոնց պատասխանները, վստահաբար, մենք չենք ստանա, քանի որ դրանք մանիպուլացվում են Փաշինյանի կողմից։ Ամենաառաջին հարցը հենց նույն ԳՇ թեմայի հետ ուղղակի ասոցացվող դրվագն է, երբ, ըստ Նիկոլի, իրեն 8-10 անգամ դեզինֆորմացիա են տվել, թե պատերազմի դաշտում ամեն ինչ վերահսկվում է և նորմալ վիճակում է, սակայն եղել է լրիվ հակառակը, նույն Փաշինյանը շնչակտուր մեդլաներ ու կոչումներ էր շռայլում գեներալիտետին, շռայլ խոսքեր շռայլում։ Նրա խոսքից առերեսվում ենք ևս մեկ հակասական դետալի․ ըստ Փաշինյանի Շուշիի հետ կապված ամբողջովին հակառակ պատկերն է եղել և նոյեմբերի 9-ի առավոտյան ինքը փաստաթուղթ է ստրագրել, սակայն ֆեյսբուքում հերթ չտալով գրում էր, թե «Շուշիում մարտերը շարունակվում են»։ Այսինքն ստացվում է, Փաշինյանը մի ձեռքով ասում է, որ նոյմեբերի 7-ին Շուշին գտնվում էր ադրբեջանական վերահսկողության տակ, մյուս ձեռքով գրում, թե մարտերը շարունակվում են։ Սա է փաշինյանական գործելաոճի իրական հայելին, երբ անգամ մի տեքստում տրամաբանորեն իրեն հակասող մի ամբողջ տրցակ է գեներացնում։

Տեղի ուենցածի առանցքային կետերից մեկն էլ վերաբվերվում էր Արցախի բանակցային գործընթացի հետ կապված, «կուլիսային» բացահայտումների մասին, որոնք բացի սեփական երևակայությունն ու մարազմատիկ երևակայության արգասիք՝ այլ բնորոշում տալ հնարավոր չէ, քանի որ ընդամենը «եթե»-ների տիրույթում մատուցվող պնդումներ էին։ Այս առումով հիմնական մեխը բանակցությունների տապալվածության ու ամբողջովին գլխիվայր շուռ տալու մեղքը բարդի նախկինում բանակցված փաթեթների վրա, որ իրեն պարտված ու չբանակցված ժառանգություն է թողնվել։

Ըստ էության՝ Փաշինյանի կողմից բեմադրված էժան շոուն ունի մեկ նպատակ ու առաքելություն։ ՀՀ համար առանցքային նշանակություն և ճակատագրական այս փուլում հանրության համար հարկավոր են նոր տեսարաններ և «սերիալային» մի նախագիծ, որը փայլուն ներկայացվեց քննիչ հանձնաժողով կոչված ցեխում, որտեղ բոլորն ականջները թառած վայելում էին նիկոլական ստերի ու կեղծիքների հերթական չափաբաժինը և «մեծարգո վարչապետ» ասելով ինքնահաստատվում։ Կակսկածից վեր է, որ առաջիկայում նոր արհավիրքի ակնկալիքի սպառնալիքը կախված է օդում և Նիկոլին պետք է սեփական վարկանիշի ու ինքնամաքրման մի ձևաչափ, որտեղ կարող էր խոսել իր հետ, իսկ հանրությունն անկյունից ծափ տա։ Կատարվածը վկայում է այն մասին, որ առաջիկայում ստորագրվելիք փաստաթուղթը լինելու է հայ պետականության կործանման իրավական փաստաթուղթը։

Արմեն Հովասափյան                           

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular