ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ժիրուն աջակցել է Լեռնային Ղարաբաղի հայերին աճուրդի հանելով իր այն ֆրանսիական մարզաշապիկն, որով խփեց Անգլիայի հավաքականի հաղթական գոլն ԱԱ-2022-ում

ՍՊՈՐՏ

Sports.ru–ն գրում է, որ Օլիվյե Ժիրուն աջակցել է հալածված քրիստոնյաներին և արցախահայությանը։ «Միլանի» 36-ամյա հարձակվողն աճուրդի է հանել Ֆրանսիայի հավաքականի այն մարզաշապիկը, որով 78-րդ րոպեին հաղթական գոլ խփեց Անգլիայի հավաքականին ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում (2:1):

Աճուրդից ստացված միջոցները կտրամադրվեն քրիստոնեական կազմակերպություններին, ներառյալ Portes Ouvertes–ին («Բաց դռներ»), որոնք դրանք կուղարկեն իրենց գործընկեր Espoir pour l'Arménie-ին («Հույս Հայաստանի համար») չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջափակման մեջ գտնվող հայերի կարիքների համար։

Այսպիսով, Ժիրուն աջակցություն է հայտնել ամբողջ աշխարհում հալածվող քրիստոնյաներին և Հայաստանի քրիստոնյաներին, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայերին, ովքեր տառապում են շրջափակումից։

«Շնորհակալ ենք դոնորներին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին ցուցաբերած համերաշխության համար։ Շատ շնորհակալ ենք Օլիվյե Ժիրուին իր հավատքի և մարդասիրության համար»,- գրել է «Հույս Հայաստանի համար» կազմակերպության ղեկավար պաստոր Ռենե Լեոնյանը:

Արցախը պատմական շրջան է Անդրկովկասի Մեծ Հայքի 10-րդ նահանգում։ Այսօր տարածաշրջանի տարածքը գտնվում է ժամանակակից Ադրբեջանի (մեծ մասը) և չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) կազմում։ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը շարունակվում է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular