ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անպատասխան «Շենգենը». Հայաստանը չի կարողանում ԵՄ-ում կոնսենսուսի հասնել վիզայի հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ վիզաների ազատականացման թեման Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների օրակարգային հարցերից է: Այն քննարկվում է և «գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում, սակայն պետք է ԵՄ-ի կոնսենսուսային դիրքորոշումը»։ Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով հանրապետության խորհրդարանում պատգամավորների հարցերին։

«Մենք ակտիվորեն քննարկում ենք վիզաների ազատականացման հարցը։ Դա մեր և ԵՄ-ի կամ մեր և ԵՄ անդամ առանձին երկրների միջև օրակարգում է, սակայն նման որոշում կայացնելու համար ԵՄ-ին անհրաժեշտ է կոնսենսուսային դիրքորոշում, որը դեռ ձեռք չի բերվել»,- նշել է հայկական դիվանագիտության ղեկավարը։

Միրզոյանը խորհրդարանականներին վստահեցրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Նշենք, որ վերջին ամիսներին Հայաստանում վիզաների բում է: Դա հանգեցրել է մի իրավիճակի, երբ քաղաքացիները միջնորդներին, որոշ դեպքերում տեղական տուրօպերատորներին, միջինը 15000-ից 50000 դրամ են (40-ից 130 դոլար) վճարում ընդամենը վիզայի կենտրոններ (կամ Շենգենյան երկրների դեսպանատներ) փաստաթղթեր ներկայացնելու մուտքի թույլտվություն ստանալու համար: Մի քանի ամիս առաջ բոլոր տեղերն ամրագրված են լինում ԵՄ երկրներ մուտք գործելու թույլտվության համար հերթերում։

Շենգենի աճող պահանջարկը Հայաստանում ի հայտ է եկել երկու պատճառով: Հանրապետությունից դեպի ԵՄ երկրներ թռիչքների ուղղություններն ու հաճախականությունն է ավելացել, ինչը կապված է նաև տրանսպորտի ոլորտում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների ներդրման և դիմողների թվի ավելացման հետ։ Բացի այդ Հայաստանում ավելացել են վիզաների համար դիմող ինչպես տեղացիներն, այնպես էլ օտարերկրացիներն, առաջին հերթին ռուսները։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular