ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարծիք. Փաշինյանը, Հայաստանի զինանշանի մասին խոսելուց հետո, կհրաժարվի հիշել ցեղասպանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ  հանրապետության զինանշանի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ակնարկից հետո հաջորդ քայլը կլինի նրա կողմից Հայոց ցեղասպանության հիշատակի մերժումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Փորձագետը նշել է, որ դեռ երկու տարի առաջ էին Թուրքիայի պահանջները հստակ, Հայաստանը պետք է

- լքի Արցախը

- Սյունիքով միջանցք տրամադրի առանց հայկական վերահսկողության

- փոխի Սահմանադրությունը

- փոխի զինանշանը և դրանից հանի Արարատի պատկերը

- դադարեցնի Հայոց ցեղասպանության ճանաչման ձգտումը

- ապամոնտաժի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը

- խմբագրի դպրոցական դասագրքերը

- դպրոցներում ներմուծի թուրքերենի պարտադիր ուսուցում։

Իրականում սրանք Ջոն Բոլթոնի ասած կարծրատիպերի մերժում է, պարզաբանել է Դանիելյանը։

«Քայլ առ քայլ հայտնի անձնավորություն և ԱԺ-ում, կառավարությունում նրան սպասարկող անդեմ զանգվածն այդ ամենն անում են»,- ասաց քաղաքագետը։

Ըստ նրա Փաշինյանի հնչեցրած փիլիսոփայական ակնարկը զինանշանի, իսկ մինչ այդ Արարատ-Արագածի մասին, պատահական չեն: «Հաջորդ փիլիսոփայական ելույթը լինելու է ցեղասպանության մասին այն համատեքստում, որ մենք՝ ողջներս, 1915 թվականին դարձանք մեռելների գերիները, և մենք պետք է ազատվենք այդ ծանր գերությունից»,- եզրափակել է Դանիելյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի զարգացման համար երեխաներին պետք է բացատրել, որ հանրապետության ամենաբարձր լեռը Արագածն է, իսկ Արարատ լեռը գտնվում է ինքնիշխան Թուրքիայում։ Հունիսի 16-ին Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Արարատ լեռան վրա գտնվող Նոյան տապանն, որը պատկերված է հանրապետության զինանշանի վրա, ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, որը ստեղծվել է 1991 թվականին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular