ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը հայտարարություն է տարածել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արդեն հինգ օր է, Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է անգամ ծանր հիվանդների տեղափոխման և հումանիտար բեռների ներկրման համար: 
 «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը դատապարտում է Արցախի լիակատար պաշարման փաստի անտեսումը միջազգային հանրության կողմից: 
Արցախի Հանրապետության 120 հազար քաղաքացիների, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների և հարյուրավոր անհետաձգելի բուժման կարիք ունեցող հիվանդների՝ օրեցօր խորացող հումանիտար խնդիրներին դեկլարատիվ հայտարարություններով արձագանքելը եւ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումներն անհետեւանք թողնելը համարում ենք միջազգային կազմակերպությունների կողմից երկակի ստանդարտների կիրառում եւ իր հայրենիքում ապրող բնիկ ժողովրդի հանդեպ էթնիկ զտումների ու ցեղասպանական նկրտումների իրագործման խրախուսում: 
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքը «Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների եւ անվտանգության» անհասկանալի ձևակերպմամբ փոխարինած Հայաստանի Հանրապետության իշխանությունները փաստացի Արցախը տանում են դեպի բռնակցում Ադրբեջանին: 
Անընդունելի է նաեւ, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, դուրս մնալով սեփական ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ բանակցություններից, սահմանափակվում են միայն հումանիտար աղետը կանխելու նպատակով բնակչությանը «խիստ տնտեսման» կոչեր հղելով:
Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող ճանապարհին տեղադրված ադրբեջանական անցակետը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ակնհայտ խախտում է, ուստի, պահանջում ենք Ռուս խաղաղապահ զորակազմից՝ ապահովել նշյալ հայտարարությամբ ամրագրված դրույթների կատարումը՝ անհապաղ ապաշրջափակելով միջանցքը:
Կոչ ենք անում հայկական բոլոր կազմակերպություններին եւ ազգային կառույցներին, աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ բողոքի ձայն բարձրացնել Արցախի ժողովրդին պատուհասած աղետի կապակցությամբ և դիմել իրենց նստավայր երկրների կառավարություններին ու խորհրդարաններին՝  Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառելու պահանջով: 
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք ձեռնարկել հայ ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից բխող անհետաձգելի գործողություններ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը: 
Մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք հայրենիքում ազատ ապրելու մեր իրավունքի համար եւ Արցախի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն արժանանալու է համարժեք պատասխանի:  

«Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ»
 հանրային շարժման խորհուրդ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular