ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ ՄԻ հանձնակատարն ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժվելու կարևորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 19-ին Ժնևում գումարվել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 53-րդ նստաշրջանը։ Օրակարգի երկրորդ կետի ներքո աշխարհում մարդու իրավունքների առկա իրավիճակի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Մարդու իրավունքների ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը։

Անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանին՝ նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել խաղաղության ջանքերը խարսխել մարդու իրավունքների վրա:

Նա ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ տեղաշարժվելու և խաղաղ բնակչությանը հումանիտար ազդեցությունից զերծ պահելու կարևորությունը։

Թյուրքը նշել է, որ Մարդու իրավուքների ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակը տարիներ շարունակ ձգտել է մուտք գործել Հարավային Կովկասի տարածաշրջանի դե ֆակտո իշխանությունների արդյունավետ վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Նա շեշտել է, որ մարդիկ ավելի խոցելի են դառնում, մարդու իրավուքներով զբաղվող ՄԱԿ-ի կառույցների հետ շփման և նրանց կողմից կանոնավոր մոնիտորինգի բացակայության պայմաններում:

Թյուրքը շեշտել է, որ մուտքն այդ տարածքներ հնարավորություն կտա իրականացնել մարդու իրավունքների գնահատումներ և լուծել մարդկանց կարիքները, ինչպես նաև օգնել վստահության ձևավորմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular