ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արցախի իշխանությունները դեմ չեն Արցախ-Ադրբեջան շփումներին, բայց...». Գուրգեն Ներսիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացնում է. «Քիչ առաջ հարցազրույց տվեցի Հայաստանի հանրային հեռուստատեսությանը: Հաշվի առնելով հարցադրումները՝ կրկին անգամ վերահաստատում եմ՝

1. Համակարծիք չեմ այն մարդկանց կամ իշխանությունների կամ միջազգային դերակատարների հետ, որոնք, խոսելով Արցախի ժողովրդի իրավունքների մասին, նկատի չունեն նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը.

2. Միջազգային արդի հարաբերություններում վայրենություն ու ահաբեկչություն պիտի գնահատվի այն դեպքը, երբ սովի են մատնում 120,000 մարդու, խոշտանգում նրանց, որից հետո ասում՝ եթե չեք ուզում սոված մնալ, խոշտանգվել, եկեք բանակցությունների:

3. Արցախի իշխանությունները դեմ չեն Արցախ-Ադրբեջան շփումներին, սակայն բանակցության ընթացքում կողմերի իրավունքների՝ միջազգային նորմերին համահունչ իրացնելու հնարավորությունը պետք է լինի միջազգային մեխանիզմներով երաշխավորված ու պաշտպանված: Այդ երաշխիքները, սակայն, պետք է լինեն համոզիչ ու վստահելի:

4. Ավելի քան վեց ամիս է, Արցախը գտնվում է շրջափակման մեջ, արցախցիների նկատմամբ Ադրբեջանը անընդհատ կիրառում է ուժ կամ ցուցաբերում է ուժի կիրառման սպառնալիք, արցախցիները զրկված են գազամատակարարումից, էներգամատակարարումից, պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից, բավարար սննդից, տարեցները, հղիները, երեխաները և նորածինները զրկված են խնամքի անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք ձեռք բերելու հնարավորությունից:

Եթե Արցախի ժողովրդի իրավունքների միջազգայնորեն երաշխավորված պաշտպանությունն այս տեսքն ունի, ապա պետք է արձանագրենք, որ մենք առայժմ անվտանգության ու իրավատեր լինելու հուսալի ու համոզիչ երաշխիքներ չունենք:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular