ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ԱԺ հանձնաժողովում տնտեսական ոլորտի մի շարք նախագծեր հավանության են արժանացել

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 19-ին հրավիրվել է Արցախի  Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ օրակարգում ««Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «« Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն էր:

Նախագծերի փաթեթը ներկայացրել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը:

Փաթեթով առաջարկվում է մոտ 1,5 տասնյակ փոփոխություն և լրացում:

Համաձայն առաջարկվող առաջին փոփոխության՝ հարկ վճարողների կամ հարկային գործակալների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկները հարկային oրենսդրությամբ սահմանված ժամկետներից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում տուգանքի գանձումը կիրականացվի այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար:

Փաթեթով առաջարկվում է նաև՝

  1. «Հարկերի մասին» օրենքով հստակեցնել հարկման նպատակով երկու և ավելի անձանց փոխկապակցված դիտելու դեպքերը:
  2. Ակցիզային հարկով չհարկել անմաքս առևտրի խանութի կազմակերպչին ակցիզային հարկի հաշվարկի ներկայացման ժամկետը սահմանել մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը:
  3. Ավելացված արժեքի հարկով չհարկվող օբյեկտ համարել Արցախի Հանրապետության (Հայաստանի Հանրապետության) տարածքից դուրս իրականացվող բեռնափոխադրման միջնորդական գործունեությունը:
  4. Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման գործարքների մասով սահմանված ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

Փաթեթի ընդունմամբ ՝կբարելավվի գործարար միջավայրը, կիրականացվի արդյունավետ վարչարարություն և կվերանան օրենքների կիրառության ընթացքում առաջացած անհստակությունները:

Գլխադասային հանձնաժողովը նախագծերի փաթեթին միաձայն կողմ է քվեարկել: Այն կներկայացվի ԱԺ հերթական նիստի քննարկմանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular