ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ «նախկինը» խոսում է «նախկինների» վատ բարքերից. Վիգեն Խաչատրյանի մետամորֆոզները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Նախկիններ-ներկաներ» արատավոր դիսկուրսը դարձել է փաշինյանական վարչախմբի և նրա սպասարկուների ամենագլխավոր թեզը ընդդիմախոսների դեմ պայքարում, ընդ որում տարօրինակ զուգադիպությամբ նախկիններին թալանի և տարատեսակ հանցագործությունների մեջ ամենաբարձրը մեղադրում են փաշինյանական իշխանության այն ներկայացուցիչները, որոնք հենց նախկինների օրոք բարգավաճել են, եղել նրանց սպասարկուները։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենատխրահռչակ պատգամավորներից մեկը՝ Վիգեն Խաչատրյանը, իրեն ոչ պակաս լավ էր զգում նաև նույն նախկինների օրոք, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի։ Խաչատրյանն, որ այսօր պարբերաբար ելույթներ է ունենում, խրոխտ ձայնով խոսում նախկինների, նրանց հանցավորության մասին, պատմում, թե հազիվ ենք պրծել Սերժ Սարգսյանից և նրա իշխանությունից, սրտաճմլիկ տեքստեր երկնում, թե որքան է զզվում նախկիններից, նույն այդ նախկինների օրոք աշխատում էր Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Միխայիլ Բաղդասարովի մոտ, իսկ Բաղդասարովի «Միկա» ընկերությունը, նույնիսկ այդ ժամանակ մամուլի տարբեր միջոցներով բազմիցս գրվել է, թե անմիջական կապ ունի հենց Սերժ Սարգսյանի հետ։

Վիգեն Խաչատրյանը նախ Միխայիլ Բաղդասարովի խորհրդականն էր, ապա և նրան պատկանող համանուն «Միկա» ֆուտբոլային ակումբի նախագահը, և տարիներ շարունակ նրան չէր խանգարում այդ նախկինների գործոնը, աշխատում և բավական բարձր աշխատավարձ էր ստանում։ Շատ ավելի նախկինների օրոք ևս Խաչատրյանը գրեթե նույն կերպ է վարվել, իր քաղաքական կարիերայի ողջ ընթացքում քննադատել է նախկիններին և գովել ներկաներին, ինչը և անում է այսօրվա ներկաների՝ Փաշինյանի և նրա վարչախմբի օրոք։

Վստահաբար հաջորդ իշխանության պարագայում Խաչատրյանը ևս փորձելու է քննադատել նույն Փաշինյանին և քծնել եկողներին։ Թերևս կարելի է արձանագրել, որ որևէ նոր իշխանության Վիգեն Խաչատրյանի որակի անձինք հարկավոր չեն լինի։ Իսկ, թե որքան քաղաքական ուժ է փոխել Վիգեն Խաչատրյանն իր քաղաքական կարիերայի ընթացքում, ում հետ ինչ ստվերային պայմանավորվածությունների մեջ է եղել, ում է «քցել» և ում է խաբել, թերևս պատմելու չի, մեր հանրությունը հրաշալի գիտի։ 

Աննա Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular