ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոման Բերեզովսկի. Հայաստանի հավաքականում միայն մի քանի տղաներ ռուսերեն չեն խոսում

ՍՊՈՐՏ

Championat.com-ը գրում է, որ Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին ասել է, որ Հայաստանի հավաքականի խաղացողների մեծ մասը խոսում է ռուսերեն։

«Տիկնիզյանը հիանալի է միացել նոր թիմին։ Շատ լավ խաղացող է մեր թիմի համար և շփվող տղա: Չնայած հայերեն չիմանալուն տղաների հետ շփվելու նվազագույն խնդիր էլ չի ունեցել։ Մեր թիմը բազմազգ է։ Իսկ ո՞րն է ազգային հավաքականում շփման հիմնական լեզուն: Պետրակովի գալուստով այն հիմնականում դարձել է ռուսերեն։ Միայն մի քանի տղաներ չեն խոսում, նրոնք ովքեր օվկիանոսից այն կողմից, Եվրոպայից են: Նրանք էլ միմյանց հետ շփվում են հայերեն, անգլերեն, իսպաներեն՝ կախված թե ում հետ են խոսում»,- ասել է Բերեզովսկին championat.com-ի թղթակից Օլեգ Լիսենկոյի հետ հարցազրույցում։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular