ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուս-հայկական բարեկամության համար Սյունիքի կարևորագույն մարզում բացվել է «Ռուսական գրքի տուն»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Readovka.news-ը գրում է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետևից Կապան քաղաքում հանդիսավոր կերպով իր դռներն է բացել «Ռուսական գրքի տունը»։ Սյունիքի մարզը պատմականորեն կամուրջ է եղել մեր ժողովուրդների միջև, քանի որ հենց այն է ծառայել որպես այն կետը, որտեղից սկիզբ է առել Ռուսաստանի և Հայաստանի դարավոր բարեկամությունը։ Այդ վայրում է հիմնվել հայկական պետականությունը, այդտեղից են համախմբված հայերը օգնության խնդրանքով դիմել ռուսաց ցարին։ Բացման արարողությանը ելույթ է ունեցել Միջազգային անմահ գնդի և Ռուսական գրքի տան կազմակերպիչ Մհեր Վարդանովիչ Ավետիսյանը։

«Սա շատ կարևոր է, պետք է լավ ճանաչես ընկերոջդ, դաշնակցիդ, որպեսզի նրա հետ բարեկամական և մտերիմ հարաբերություններում սխալներ թույլ չտաս, մանավանդ որ Հայաստանի և Ռուսաստանի միջև այս բարեկամությունը և դաշնակցային հարաբերություններն իրականում մեր պետության ու անվտանգության համար կարևոր հիմնասյուներից են»,- ասել է «Ռուսական գրքի տան» հիմնադիրներից մեկը հանդիսացող Մհեր Ավետիսյանը։

Մեր երկրների պատմությունը հարգող մարդկանց շնորհիվ մեր քաղաքում բացվեց «Ռուսական գրքի տուն» մշակութային և կրթական կենտրոնը, ընդգծել է նա և ավելացրել, որ Կապանում կենտրոնի բացումը քայլ է հայ-ռուսական հարաբերությունների խորացման և հայ-ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման ուղղությամբ։ Մհեր Ավետիսյանը դիմել է նաև հայ երիտասարդներին և խնդրել այցելել այդ տուն, կարդալ ռուս գրականություն, ծանոթանալ հայ ժողովրդի ամենամոտ բարեկամ ռուս ժողովրդի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 



Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular