ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արկադի Տեր-Թադեւոսյան. «Չպետք է թողնել, որ Ադրբեջանն այսքան «երես առնի», մեր տղերքին սպանի ու մեր տարածքները վերցնի». «Իրատես»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

aravot.am-ը գրում է.

Նախընտրական իրավիճակի թեժացմանը զուգահեռ՝ սահմանային լարվածությունը եւս մեծացել է։ Մոտենում է ապրիլը, և հասարակության մեջ տագնապ կա, որ հնարավոր է կրկնվեն նախորդ տարվա ռազմական գործողությունները։

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ «Իրատեսի» զրույցը սահմանային իրադրության մասին է։

– Հայաստանի զինված ուժերը մշտապես պաշտպանական ռազմավարություն են որդեգրում և չեն պատասխանում հակառակորդին։ Դիվերսիոն վերջին գործողության կասեցումը, կարծես, այլ մարտավարության մասին է վկայում։

– Ես չեմ հասկանում պաշտոնական այն մարտավարությունը, տակտիկան, որ չպետք է հարձակվել։ Լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Սխալ է, որ հայկական կողմը պետք է միշտ պաշտպանվի։ Նրանք մեզ խփում են, մենք հայտարարում ենք, թե պահպանել ենք զինադադարը, պատասխան կրակ չենք բացել, կամ իրենք մեր զինվորներին սպանում են, մենք էլ թե՝ այսքան էլ մենք ենք հակառակորդի զինվորներից սպանել։ Այս ռազմավարությունը ես չեմ հասկանում։ Այնպես պիտի հակահարված տանք, որ մի քանի տարածք էլ վերցնենք, ջնջենք ու էլի իրենց ձեռքը տանք։ Ոչ թե սպասենք, որ մեզ խփեն, մեր տարածքները վերցնեն, մենք էլ ասենք, թե այդ տարածքները մեզ համար այդքան էլ էական չեն։

– Պաշտպանության գերատեսչության քաղաքականությունը պետք է փոխվի՞, անցնի հարձակողակա՞ն մարտավարության։

– Այո, նախարարությունը պետք է նոր փաստաթղթով առաջնորդվի, նոր մարտավարություն մշակի։ Ոչ թե մեր ջահել տղաներին կոտորեն, ու մեր գենոֆոնդն էլ կորցնենք։ Այն մարդիկ, ովքեր փորձ ունեն, պետք է պատրաստեն մեր մարտիկներին, ոչ թե ինչպես ապրիլյան պատերազմի ժամանակ բոլորը նստեցին ավտոբուս, գնացին, ու նրանք էլ պայթեցրին։

Տեսանք, թե այդ օրերին քանի ազատամարտիկ է պատրաստ իր կյանքը հայրենիքին տալու։ Սրա փոխարեն պետք է պատրաստել սահմանում կանգնած զինվորին, պետությունն էլ «կանաչ» լույս վառի ու ասի՝ Ադրբեջանի վերջը տալ։

Չէ, մեզ պետք չէ Բաքու հասնել, ոչ էլ նրանց տարածքներն են պետք։ Պարզապես չպետք է թողնել, որ Ադրբեջանն այսքան «երես առնի», մեր տղերքին սպանի ու մեր տարածքները վերցնի։ Թե չէ նստած սպասում ենք՝ Ադրբեջանն ինչ պիտի անի, որ պատասխանենք։ Շախմատի նման մի քայլ իրենք անեն, մենք էլ՝ հաջորդը։  

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular