ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուկրաինայում բոլոր խնդիրներն սկսվել են 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո․ Պուտին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աֆրիկյան պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գործել է ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն և իրավունք ունի ճանաչել չորս նոր շրջանների անկախությունը, այնուհետև պաշտպանել դրանք։ Աֆրիկայի առաջնորդների հետ հանդիպումը հեռարձակվել է Կրեմլի տելեգրամյան ալիքով։

«ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ մենք իրավունք ունեինք օգնելու նրանց՝ հղում կատարելով ինքնապաշտպանության մասին կետին։ Հարգելի գործընկերներ, այս տրամաբանությունը կատարյալ է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության տեսանկյունից»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը նաեւ նշել է, որ Ուկրաինայում բոլոր խնդիրներն սկսվել են 2014 թվականի պետական, հակասահմանադրական, զինված հեղաշրջումից հետո:

«Ուկրաինայում բոլոր խնդիրներն սկսվել են 2014 թվականի պետական, հակասահմանադրական, զինված և արյունալի հեղաշրջումից հետո: Եվ այս հեղաշրջումն աջակցվեց արևմտյան հովանավորների կողմից: Նրանք չեն էլ վարանում խոսել այդ մասին»,- նշել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular