ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը մեղադրել է Ֆրանսիային Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորմանը խոչընդոտելու համար»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ան Քլեր Լեանդրի հունիսի 16-ին հնչեցրած մտքերը խեղաթյուրում են իրականությունը եւ վկայում Ֆրանսիայի կանխակալ վերաբերմունքի մասին տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

 Բաքվում, ինչպես միշտ, դիմել են բացահայտ կեղծիքի։

«Մենք կցանկանայինք հիշեցնել ֆրանսիական կողմին, որ Ադրբեջանը, միջազգային նորմերին եւ կանոններին համապատասխան, ապահովել է հայ բնակիչների կարգավորվող, ազատ եւ անվտանգ տեղաշարժը երկու ուղղություններով Լաչինի պետական սահմանի անցակետով։ Չնայած այդ ջանքերին՝ հունիսի 15-ին Հայաստանի կողմից սահմանապահ անցակետի գնդակոծության հետեւանքով վիրավորվել է մեր սահմանապահը»,- ասել է Հաջիզադեն։

«Հայտարարությունում ընդգծվում է, որ Ադրբեջանը լի է տարածաշրջանում խաղաղություն, կայունություն եւ զարգացում ապահովելու, Հայաստանի հետ միջազգային իրավական սկզբունքների (ինչպիսին են տարածքային ամբողջականությունւ եւ ինքնիշխանությունը) հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու վճռականությամբ»,- նշել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ուշադրության առնելով վերոշարադրյալը՝ կոչ ենք անում ֆրանսիական կողմին այսուհետ պայմաններ չստեղծել գործընթացին նման դիրքորոշմամբ խանգարելու համար»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայտարարությամբ, որում ափսոսանք էր հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի կողմից Երասխում գործարանը գնդակոծելու առիթով՝ կրկնելով Լաչինի միջանցքը ապաշրջափակելու իր կոչը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները վերջին օրերին կրակել են Երասխի տեղամասում գտնվող հայկական դիրքերի, ինչպես նաեւ գյուղում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետեւանքով 2 օտարերկրյա քաղաքացի վիրավորվել է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular