ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու՞ Աշոտյանը. քրեական գործերն՝ ընդդիմախոսներին լռեցնելու առիթ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդդիմախոսների դեմ հարուցված քրեական գործերը Հայաստանի գործող վարչախումբն օգտագործում է բացառապես նրանց քաղաքական բռնաճնշումների ենթարկելու, լռեցնելու համար, այլ ոչ թե օրենքի գերակայությունն ապահովելու կամ էլ տարբեր հարցերում մեղավորներին պատժելու։

Ըստ էության, 2018 թվականի այսպես կոչված հեղափոխությունից հետո փաշինյանական վարչախումբը բազմաթիվ քրեական գործեր է հարուցել իր ընդդիմախոսների դեմ։

Գալով իշխանության և խոստանալով պատժել «թալանչիներին»՝  Փաշինյանն այդպես էլ որևէ հարցում չի կարողացել հասնել արդարադատության, ընդհակառակը, նախկինների որևէ ներկայացուցիչ մինչ օրս դատապարտված և ազատազրկված չէ։ «Նախկիններից» շատերը այսօր լուռ են, որոշներն էլ նույնիսկ աշխատում են գործող իշխանության համար, տարբեր ծառայություններ մատուցում, իսկ նրանք, ովքեր սկզբունքային դիրքորոշում են դրսևորել և ռեժիմի մոլի քննադատներն են, պարբերաբար հայտնվում են փաշինյանական իշխանության թիրախում։

Ընդ որում այս հետապնդումները բավականին ուշագրավ կերպով են իրականացվում, ոչ թե միանգամից, կամ էլ պատահաբար, այլ ըստ հայեցողության, անհրաժեշտության պահին հանրության ուշադրությունը շեղելու նպատակով, ինչը վկայում է, որ գործ ունենք ոչ միայն քաղաքական հաշվեհարդարի, այլ նաև սովորական քաղաքական մանիպուլացիայի, հանրությանը մոլորեցնելու փորձերի հետ։

Արմեն Աշոտյանի հետ կատարվողը, քննչական կոմիտեի տարածած ձայնագրությունը և տարբեր մասնագետ իարվանբանների կարծիքները վկայում են, որ այս անգամ ևս ոչ թե խնդիրն իրավունքն է, այլ զուտ շոու ապահովելն, ընդ որում, երկու ամիս կալանավորելով, փաշինյանական վարչախումբը փորձում է լռեցնել Աշոտյանին։

Շատերը փաստում են, որ այս ամենը իրականացվում է հատկապես այն դեպքերում, երբ գործող վարչախումբը փորձում է ինչ-որ հերթական դավադրություն իրականացնել Հանրապետության դեմ, ուստի և, գրեթե առանց բացառության, կարելի է փաստել, որ ցանկացած նման շոուի դեպքում երկրին ինչ-որ լուրջ ցնցում է սպասվում։

Նելլի Աբրահամյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular