ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հակառուսական երկու քայլը մեկ օրում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի գործող վարչախումբն այլևս չի էլ թաքցնում իր հակառուսական տրամադրությունները։ Երեկ տեղի է ունեցել երկու իրադարձություն, որոնք կարելի է ասել ուղղակիորեն ուղղված են Ռուսաստանի դեմ։

Նախ գործող վարչախմբի հետ կապ ունեցող լրատվամիջոցները միաժամանակ տեղեկություն տարածեցին, թե Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման համար։ Այդ մասին տեղեկությունը տարածել էր կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Այս տարվա մարտի 24-ին Հայաստանի սահմանադրական դատարանը որոշել էր, որ Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը։ Տարիներ շարունակ ստատուտի վավերացման հարց չէր դրվել և միայն, երբ միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հրաման տվեց, դրանից հետո Հայասատանը ձեռնամուխ եղավ Հռոմի ստատուտի հարցը ՍԴ-ում քննարկելուն, ապա և վավերացման ուղարկելուն։ ՍԴ որոշումից հետո թե՛ ռուսական պաշտոնական և թե՛ փորձագիտական շրջանակները նշում էին, որ սա ակնհայտորեն ուղղված է հենց Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի դեմ։ Վավերացման դեպքում, եթե ՌԴ նախագահը ժամանի Հայաստան մեր երկիրը պարտավորված է լինելու անմիջապես ձերբակալելու նրան, ուստի և մարտից հետո կարելի է ասել՝ կասեցվել էր դրա վավերացման գործընթացը և որևէ տեղեկություն չկար, թե երբ է այն ուղարկվելու Ազգային ժողով։ Փաստացի երեկ հայտարարելով, որ այն ուղարկվում է արդեն վավերացման դրվելու հերթական անգամ ապացուցվում է փաշինյանական վարչախմբի հակառուսական էությունը։

Երեկ նաև աննախադեպ իրադարձություն է եղել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա հայտնել։ Արտգործնախարարությունից նշում են, թե դեսպանի հետ հանդիպմանը ներկայացվել է Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարիի կամուրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Կոչ է արվել ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ միջադեպի հանգամանքները պարզելու և շտկելու ուղղությամբ։ Ռուսաստանի դեսպանատնից որևէ մեկնաբանություն ստանալ դեռ չի հաջողվել։ Կայքում տեղեկություն չկա, սակայն այս դեպքը հերթական անգամ փաստում է, որ փաշինյանական վարչախումբը վերջնականապես որոշել է փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը և Ռուսաստանի հետ իր հարաբերություններում շարժվում է տարբեր մանր սադրանքների կանխավարկածով։

Լիանա Գևորգյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular