ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՆԱՏՕ երկրներն ավելի հաճախ են Սթոլտենբերգին խնդրում եւս մեկ տարի մնալ դաշինքի քարտուղարի պաշտոնում. Bloomberg

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ երկրներն ավելի հաճախ են խնդրում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգին մնալ եւս մեկ տարի, քանի որ իրենք փորձում են հասնել կոնսենսուսի նրա հաջորդի հարցում մինչեւ գագաթաժողովը, որը տեղի է ունենալու հաջորդ ամիս, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով սեփական աղբյուրին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեքշաբթի Վաշինգտոնում հանդիպել Սթոլտենբերգին, մինչ այդ նա հանդիպել էր նրա պաշտոնի թեկնածուի՝ Դանիայի վարչապետ Մեթե Ֆրեդերիկսենի հետ։  Դա ենթադրությունների տեղիք էր տվել, որ Ֆրեդերիկսենն այդ պաշտոնի գլխավոր հավակնորդն է՝ չնայած նա վերջերս հերքել էր, որ ինքն է թեկնածուն, նշել է ԶԼՄ-ն։

Սթոլտենբերգը դաշինքը գլխավորում է 2014 թվականից, եւ նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է հոկտեմբերին։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ հաջորդ գլխավոր քարտուղարի հավանական թեկնածուների շարքում վերջին ժամանակներս հնչել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, երկրի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի անունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular