ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստան փախած ռուս բլոգերը սարսափի մեջ է տեղի կարգերից. «10 տարով հետ են մնում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Tsargrad.tv-ն գրում է, որ Ռուսաստանի քաղաքացիները փնտրելով իրենց ավելի հարմար երկիր, քան իրենց հայրենիքն է Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո փախել են Հայաստան, իսկ հիմա բողոքում են ոչ պակաս, քան նախկինում բողոքում էին իրենց հայրենի երկրից։

2022–2023 թվականներին փորձագետներն ու լրատվամիջոցները նշել են Ռուսաստանի քաղաքացիների արտագաղթի երկու ալիք դեպի այլ երկրներ։ Առաջինը` գարնանը, Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո մի քանի ամսվա ընթացքում էր: Երկրորդը սկսվել է աշնանը՝ մասնակի զորահավաքի մասին հայտարարությունից գրեթե անմիջապես հետո: Արտագաղթը ժամանակի ընթացքում մարել, սակայն մինչ օրս ամբողջությամբ չի դադարել։

Որոշ արտագաղթողներ, հատկապես հայտնի ու հասարակական գործիչները, նախընտրում են իրենց «վերաբնակիչներ» անվանել։ Բայց վերաբնակեցումը բիզնեսի կամ աշխատանքի հետ կապված քայլ է: Իսկ հիմա մեծամասնությունը գնում է «նոր հայրենիք» փնտրելու ամենևին ոչ աշխատանքի, այլ հենց քաղաքական իրավիճակի հետ կապված, որը «հանկարծ» դադարել է իրենց բավարարել։

Պայմանական ժողովրդականություն վայելող թոփերի շարքում գրեթե եվրոպական մայրաքաղաքների և արևոտ Դուբայի նման Երևանը և Հայաստանի մյուս քաղաքները «վերաբնակիչների» մեջ ամենապահանջվածներից են: Պատճառները առեղծված չեն։ Նախ, Հայաստանը հեռու չէ, երկրորդը հնարավոր է հեշտությամբ և էժան տեղափոխվել այնտեղ: Համենայնդեպս, շատերն են այդպես կարծում։

Գործնականում, իհարկե, ամեն ինչ այնքան էլ վարդագույն չէ։ Ճանապարհորդությունն ինքնին իսկապես համեմատաբար էժան է, բայց պաշտոնապես գրանցելը և, որ ամենակարևորը, տեղական կյանքին ընտելանալն ավելի դժվար է։ Հիմնական թերություններից են ճանապարհների անմխիթար վիճակը և վարորդների ցածր կուլտուրան։ Հատկապես դժվար է նրանց համար, ովքեր նախկինում ապրել են Մոսկվայում և միլիոնանոց այլ քաղաքներում, որտեղ ասֆալտը սովորաբար հարթ է, իսկ ճանապարհային երթևեկության խախտումները բացառություն են, այլ ոչ թե կանոն:

«Մանր, բայց տհաճ» շարքից են նաև այլ թերությունները: Բայց կյանքը կազմված է հենց այդ փոքրիկ բաներից: Օրինակ, շատ ծանոթ ապրանքներ, ինչպիսիք են ձուկը կամ կաթը, թանկ են: Սովորական կաթը ռուբլով ավելի քան 150 է, պինդ պանիրը (ոչ էլիտար) 700 ռուբլուց է սկսվում մեկ կիլոգրամի համար: Ճիշտ է, մի երկու տարի առաջ Հայաստանում գները բոլորովին այլ էին, շատ ավելի տանելի։ Պարզապես առաջարկի և պահանջարկի օրենքը բոլորի համար նույնն է, իսկ «վերաբնակիչների» հոսքը պարզապես ուռճացրել է գները։

Ուֆայից ոչ գերհայտնի, բայց երբեմնի սիրված բլոգերը, ով (զարմանալիորեն) գերադասել է մնալ ինկոգնիտո և իրեն Սերգեյ է անվանում,  Ռուսաստանում լավ փող էր աշխատում։ 25 տարեկանում նա լիովին ապահովել էր իր համար հարմարավետ կյանք ավելի քան 40 հազար բաժանորդների համար նախատեսված գաջեթների և տեխնոլոգիաների ակնարկներով։ Բայց մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո նա փախել է Հայաստան։

Հավաքելով իրերը բլոգերը հասել է Երևան, ապա Գյումրի, որտեղ այլ «վերաբնակիչների» հետ բնակություն է հաստատել նույն տանը։ Երբ նա ընտելացել է դրան, շուտով պարզել է, որ գոտին պետք է սեղմել, քանի որ գաջեթներ ձեռք բերելը և դրանց վրա ակնարկներ անելն ավելի դժվար է, քան նախկինում: Սերգեյի խոսքով, Հայաստանում գործունեության այդ ոլորտը տասը տարով «հետ է մնում» Ռուսաստանից։ Նույնիսկ AliExpress-ից առաքումը վճարովի է, իսկ սպասման ժամանակը երկու ամսից է սկսվում։ Արդյունքում, նախորդ մակարդակից՝ մինչև ամսական 100 հազար ռուբլի, եկամուտները նվազել են գրեթե հինգ անգամ, ուստի այժմ դրանք ծածկում են միայն հիմնական կարիքները: Սակայն Սերգեյը դա լավատեսորեն է ընկալում որպես «ժամանակավոր ճգնաժամ»։

Ժամանակն, ի դեպ, հարաբերական հասկացություն է։ Եվ դա կարող է ձգձգվել: Այնուամենայնիվ, կարելի է նկատել մեկ օրինաչափություն. բլոգեր Սերգեյը պարզապես երախտամոռ է։ Նախ հայրենի երկիր, որտեղ նա վաստակել է իր միլիոնները, իսկ հետո երկիրը, որն իրեն ապաստան է տվել։ Տեղը չէ, որ գեղեցկացնում է մարդուն...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular