ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցրել ուգանդացիների համար ԼԳԲՏ հանրույթի դեմ օրենք ընդունելու պատճառով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վաշինգտոնն ուրբաթ օրը վիզային սահմանափակումներ է մտցրել ուգանդացիների համար, որոնք մեղադրվում են Ուգանդայում «դեմոկրատական գործընթացը խափանելու մեջ», քանի որ ընդունվել է օրենք ԼԳԲՏ հանրույթի դեմ, տեղեկացրել է The Associated Press-ը։

Պետդեպարտամենտի հայտարարությունում չեն նշվել այն անձինք, որոնց դեմ են ուղղված սահմանափակումները։

Դրանում նշվել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է այլ հնարավոր գործողություններ, «որպեսզի պատասխանատվության ենթարկվեն ուգանդացի պաշտոնյաները եւ այլ անձինք, որոնք պատասխանատու են կամ մասնակցել են երկրում դեմոկրատական գործընթացի խափանմանը, մարդու իրավունքների, ներառյալ ԼԳԲՏ+ հանրույթի իրավունքների խախտմանը, կոռուպցիային»։

Ուգանդայի նոր օրենքը նախատեսում է պատիժ համասեռամոլության համար, այդ թվում մահապատիժ որոշ դեպքերում։ Այս օրենքը բողոքներ է առաջացրել իրավապաշտպանների շրջանում եւ միջազգային կազմակերպություններում, բայց լայն աջակցություն է վայելում Ուգանդայում։

Համասեռամոլությունը քրեորեն պատժելի է Աֆրիկայի 54 երկրներից ավելի քան 30-ում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular