ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայկականությունը քայքայելու և պատմությունը ջնջելու «նուրբ արվեստը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Յուրաքանչյուր պետություն ունի իր խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը և պետական օրհներգը, որոնք պայմանավորված են տվյալ պետության առանձնահատկությամբ, պատմությամբ և մշակույթով։ Եվ նույնիսկ առանձին օրենքներ կան, որոնք սահմանում են պետական խորհդանիշների հետ վարվելու և դրանք օգտագործելու կարգը։ Ըստ էության, պատահական չէ այն գաղափարը, որ հենց պետական խորհրդանիշների նկատմամբ հարգանքից է սկսվում պետության նկատմամբ հարգանքը։ Երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր իշխանության հասել, փորձում էր հանրությանը ցույց տալ, թե հատուկ ակնածանք ունի պետական խորհրդանիշների նկատմամբ։

2019 թվականին նա ուղիղ եթերում շոու բեմադրեց նրա հետ կապված, որ մաքսայինի աշխատողը պատշաճ կերպով չի վարվել ՀՀ դրոշի հետ, անգամ այդ աշխատակիցն աշխատանքից ազատվեց։ Բայց եթե նման էժանագին շոուները մի կողմ դնենք ու դիտարկենք գործող իշխանությունների պաշտոնավարման 5 տարվա իրադարձությունները, ապա կտեսնենք, որ Փաշինյանի հիմնական առաքելությունը եղել է մի կողմից՝ ազգային արժեհամակարգը քայքայելը, մեր պատմական ու պետական խորհրդանիշներն արժեզրկելը, մյուս կողմից էլ՝ Թուրքիային սիրաշահելը։ Պատահական չէ, որ Փաշինյանի իշխանության օրոք համակարգված կերպով հատուկ թիրախավորում են մեր ազգային արժեքները, պետական համակարգը և արժեհամակարգի հիմնասյուները՝ բանակն ու եկեղեցին։

Հայ առաքելական եկեղեցին ահռելի դերակատարություն է ունեցել ու շարունակում է ունենալ հայ ժողովրդի կյանքում։ Պատմության ընթացքում եկեղեցին ոչ միայն վարել է հոգևոր գործերը, այլև համակարգել է կրթության կազմակերպումը և լուսավորություն է տարածել՝ նպաստելով հայության ինքնության պահպանմանը։ Պատահական չէ, որ ավանդաբար հայ մարդը պատկերվել է հետևյալ կերպ՝ մի ձեռքում սուր, իսկ մյուս ձեռքում՝ խաչ կամ գրիչ։ Բայց Փաշինյանն այսօր ուրանում է այս դերակատարությունն ու իր ելույթների ընթացքում անընդհատ ցեխ է շպրտում եկեղեցու ուղղությամբ։ Ու այս ամենը տեղավորվում է հայ ժողովրդի պատմությունը, հայկականությունը և դարերի ընթացքում ձևավորված պատկերացումները ջնջելու համատեքստում։ Դարձյալ պատահական չէ, որ վերջին շրջանում Փաշինյանն առաջ է մղում Արարատից հրաժարվելու գաղափարն այն կոնտեքստում, թե այն Հայաստանի ինքնիշխան տարածքում չի գտնվում։

Իսկ զինանշանի հետ կապված Փաշինյանը հայտարարում է, թե զինանշանին պատկերված Հայաստանի 4 թագավորությունների զինանշանները, Նոյյան տապանը, Արարատ լեռը 1991 թվականին հիմնած պետության հետ կապ չունեն։ Ըստ Փաշինյանի, նույնը վերաբերում է զինանշանին պատկերված առյուծին, որը Հայաստանի բնական պայմաններում այլևս չի ապրում։ Փաստացի Փաշինյանը չի հասկանում կամ հատուկ իրեն չհասկացողի տեղ է դնում, որ առյուծի պատկերումը զինանշանի վրա խորհրդանշական է։ Օրինակ՝ եթե Մեծ Բրիտանիայի զինանշանի վրա առյուծ է պատկերված, դա չի նշանակում, թե Մեծ Բրիտանիայում առյուծ է ապրում։ Կամ եթե Ռուսաստանի զինանշանի վրա արծիվ է պատկերված, ապա դա չի նշանակում, թե Ռուսաստանում արծիվ կա, դրա համար են զինանշանի վրա արծիվ պատկերել։

Երկգլխանի արծվի խորհրդանիշը պատմական խորհուրդ ունի, և Ռուսաստանը Բյուզանդիայից է այն ժառանգություն ստացել։ Եթե աշխարհի մյուս երկրներն իրենց գերբում հաշվի են առնում իրենց պատմությունը, արմատները և պատմական ժառանգությունը, ապա ինչո՞ւ չպետք է այն հաշվի առնի նաև Հայաստանը։ Հենց դրանով են պայմանավորված Արարատի և հայկական 4 թագավորությունների՝ Արտաշեսյան, Արշակունյաց, Բագրատունյաց, Ռուբինյան, զինանշանների պատկերումը մեր զինանշանի վրա։

Բացի այդ, ներկա զինանշանը օդից չի ստեղծվել, նրանով վերականգնվել է Առաջին հանրապետության զինանշանը։ Այսինքն՝ այն հայկական պետականության պատմական էվոլ յուցիան է ցույց տալիս, այլ հարց է, որ Փաշինյանի առաջ խնդիր է դրված զինանշանի վրայից ջնջել Արարատը, հայկական թագավորությունների զինանշանները, հանել առյուծի պատկերը, և թողնել միայն այն, ինչ չի վկայի հայկականության խորը արմատների մասին ու կգոհացնի թուրքերին։ Ու ձեռքի հետ էլ Փաշինյանը փորձում է օրհներգը վերախմբագրել այն պատճառաբանությամբ, թե այն ավարտվում է, այսպես ասած, զոհվելով։ Օրհներգում զոհվելու հարցը նրան ավելի շատ է հուզում, քան այն հանգամանքը, որ իր մեղքով հազարավոր զոհեր ունեցանք, որ թշնամին այսօր Հայաստանի տարածքն օկուպացրել է ու հաջողացնում է օրը ցերեկով մարդկանց գողանալ։

Հասկանալի է, որ Փաշինյանը մի կողմից էլ հանրության ուշադրությունը գլոբալ անվտանգային խնդիրներից շեղելու համար փորձում է զինանշանի ու օրհներգի մասին իր հայտարարություններով նոր քնարկումների թեմա ու օրակարգ ստեղծել։ Բայց չենք կարող նկատի չունենալ, որ պետական խորհրդանիշների օրը զուգահեռաբար Ադրբեջանը դրոշ է տեղադրում մեր տարածքում, նոր սարդանքների է գնում, իսկ Փաշինյանն էլ հարձակվում մեր պետական խորհրդանիշների վրա։ Ինչպիսի սինխրոնություն: Փաշինյանի առաքելությունն այլևս որևէ մեկի համար գաղտնւիք չէ. նրա գլխավոր խնդիրը «խաղաղության դարաշրջանի» անվան տակ մեր ինքնությունը ջնջելն է, հայկականությունը մոռանալը, որն էլ իր հերթին բերելու է հայ ժողովրդի կողմից դիմադրական ոգու կոտրմանը։

Օրվա իշխանություները փորձում են այնպես անել, որ հանկարծ դիմադրության օջախ չձևավորվի ու հայությանը մնա միայն համակերպվել առկա իրողությունների հետ։ Դրա համար էլ Էրդողանը հայտարարում էր, թե Զանգեզուրի միջամցքի հարցում Հայաստանը չէ խոչընդոտը, այլ Իրանը։ Իսկ ոչ պատահականորեն Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Արա Շավերդյանը իր հարցազրույցում նշում էր, թե հաշվի առնելով Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կուլիսային պայմանավորվածությունները՝ մտահոգություններ կան Հարավային Կովկասում սահմանների և քարտեզների փոփոխության վերաբերյալ։ Համաձայնեք, շատ խորհրդանշական է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular