ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևի վառելիքի մասին է խոսքը. գեներալ Բաղմանյանը՝ վարչապետի սենսացիոն հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ-ում հայտարարել է, որ Ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում: Նրա խոսքերով՝ Ապրիլյան պատերազմի օրերին բազմաթիվ դեպքեր են եղել, երբ մեր ռազմական տեխնիկան չի աշխատել հենց այդ պատճառով: Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը՝ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Ենթադրում եմ, որ տենց չի ասել, ուրիշ բան է ասել, երևի վառելիքի մասին է խոսքը»,- նշեց նա՝ հավելելով, որ համապատասխան մարմիններին պետք է հարցնել:

Մեր այն հարցին՝ քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիր եղե՞լ է, Հայկազ Բաղմանյանը հետևայլ կերպ արձագանքեց. «Մի տարի անցել է, ինչ է եղել, պատերազմ է եղել»,- ասաց նա:

Հայկազ Բաղմանյանն ասաց, որ այս պահին առաջնագծում է, ասաց, որ ամեն ինչ նորմալ է. «Անհոգ եղեք»:

Ադրբեջանի զինուժը կիրառել է «Դ-44» տիպի հրանոթ, «TR-107» հրթիռահրետանային կայանք: Հայկազ Բաղմանյանի դիտարկմամբ՝ թշնամին, այո՛, կրակում է, բայց ամեն ինչ նորմալ է, վտանգավոր ոչ մի բան չկա, ամեն ինչ սովորական է և լայնամասշտաբ գործողությունների հավանականություն չկա:

Մեր դիտարկմանը, որ մարտունեցի գործարար Թաթուլ Բաղդասարյանը դատարանում պնդում է, որ գեներալ Բաղմանյանը իր բիզնեսը խլեց ու վաճառեց վարչապետ Կարապետյանի եղբորը, Հայկազ Բաղմանյանը արձագանքեց հետևյալ կերպ. «Լսեք, մարտունեցին ինչ կասի՝ կասի, թողեք ես զբաղվեմ իմ գործով, ես հիմա դրա ժամանակը չունեմ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular