ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվ ուզում եք, որ այսքանից հետո «դոշ չտա՞ն» իշխանությունը պահելու համար. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վստահ՝ նկատած կլինեք, որ ինչքան վիճակը վատանում է, ինչքան մոտենում է Նիկոլ Փաշինյանի՝ հերթական կործանարար քայլ անելու պահը, այնքան սանձարձակ, անհավասարակշիռ ու անադեկվատ են դառնում քպականները: Ադրբեջանի առջև «կուռկուռի ձագ» դարձածները, Թուրքիային սիրաշահողները ԱԺ ամբիոնից հանկարծ «առյուծի կաթ խմածի» դերի մեջ են մտնում: Կա տեսակետ, որ այդ անհոդաբաշխ «կտրիճությունն» առաջին հերթին վախից է, իշխանությունը կորցնելու վախից: Կյանքի իրավունք ունեցող տեսակետ է:

Ավելին, նույնիսկ վիճարկելու բան էլ չէ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ. քպականների, նիկոլականների համար երկիրը, հայրենիքը, ժողովուրդը ոչինչ են, ոչինչ են զոհերը, Եռաբլուրը, անվտանգությունը, ինքնիշխանությունը, պետականությունը: Իշխանությունն է նրանց սրբությունը: Իշխանությունը կորցնելու վախն է նրանց մղձավանջը: Ու խնդիրը միայն այն չէ, որ նրանք պատկերացնում են իշխանափոխությունից հետո պատասխան տալու հեռանկարը: Խնդիրը թաքնված է նրանց հայտարարագրերում: Իսկ ավելի շատ՝ հայտարարագրերից դուրս մնացածում: Պարբերաբար հրապարակվում են տեղեկություններ քպականների հայտարարագրերից, ու պարզվում է, որ հասարակության շարունակական ծայրահեղ աղքատացման ֆոնին նրանք հարստացել են պարզապես ահռելի չափերով, գերթանկարժեք «նվերներ» են ստացել (տո լավ, է)...

Մի կարկառուն քպական կա, ասում է՝ եթե հոգեբանական ճնշում չլինի, հասարակությունը երջանիկ է: Դե, հասկանալի է, նրանց համար հասարակությունն իրենց նեղ շրջապատն է, այսինքն՝ քպականներն իրենց ընտանիքներով, ու, այո, նրանք երջանիկ են: Իսկ իրական հանրությունը ինչի՞ համար պիտի երջանիկ լինի՝ Նիկոլ Փաշինյանի տված հազարավոր զոհերի՞, Արցախի կորստի՞, Հայաստանի անվտանգային համակարգը կործանելո՞ւ: Ինչի՞ համար...

Լավ, վերադառնանք քպականների վախերին: Պատկերացրեք, այս անձնավորությունների մի զգալի մասի երազանքը ժամանակին եղել է կարտոֆիլով «պերաշկիի» փոխարեն մեկ-մեկ մսով «պերաշկի» ուտելը (ի դեպ, ասում են՝ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի «պերաշկի» ուտելն ու նկարը հանրայնացնելն առաջին հերթին իր թիմի համար է ուղերձ եղել, թե իրենց խելոք չպահողների ապագան ինչպիսին կարող է լինել. դե՝ անցյալի նման):

Իսկ հիմա լողում են «յուղումեղրի» մեջ, իրենք իրենց գլխին ընկած երջանկությունից զարմացել են: Գումարած՝ վստահ են, որ իշխանափոխության դեպքում Փաշինյանն ու մի քանիսն իրենց գլխի ճարը տեսնելու են: Բա իրե՞նք... Եվ ուզում եք, որ այսքանից հետո «դոշ չտա՞ն» իշխանությունը պահելու համար: Իհարկե, պիտի տան: Թե չէ՝ Հայրենիք, երկիր, ժողովուրդ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular