ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ Էրդողանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցով այդքան շեշտադրված հանդես եկավ․ Մարկեդոնով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Հյուսիսային Կիպրոս եւ Ադրբեջան երկօրյա այցի արդյունքները (առաջինը երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո) շարունակում են լայնորեն քննարկվել քաղաքական գործիչների եւ փորձագետների կողմից: Բայց եթե էրդողանական ծրագրի կառուցողական մասը (Բաքվի եւ Անկարայի միջեւ ռազմավարական համագործակցության ամրապնդում, Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքական Հանրապետությունում «Թաքսիմի» գաղափարների աջակցություն) արդեն մանրամասն նկարագրված է, ապա դրա քննադատական տարրերն այնքան էլ ակտիվ չեն մեկնաբանվում։  Չնայած դրանց վրա արժե ուշադրություն դարձնել: Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

«Ավանդաբար խոսելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին՝ Էրդողանը (եւ Անկարայի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ) ընդգծում են Հայաստանի «ոչ կառուցողական պահվածքը»։ Այս անգամ Էրդողանը նույնիսկ գովել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց միեւնույն ժամանակ դժգոհություն է հայտնել նրա ընդդիմախոսների գործողություններից: Ընդ որում, էրդողանական քննադատության գլխավոր թիրախը դարձել է Իրանը։ Այս հարցը ծագել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարների քննարկման ժամանակ։ Էրդողանի խոսքով՝ «այդ հարցը Հայաստանի հետ կապ չունի։ Զանգեզուրի միջանցքը Իրանի խնդիրն է։ Այլ կերպ ասած, դրանք երկու երկրներ են [Ադրբեջանը եւ Իրանը], որոնց բնակչության մեծ մասը մուսուլմաններ են։   

«Իրանի պահվածքը զայրացնում է եւ՛ Ադրբեջանին, եւ՛ մեզ»,-ասել է Էրդողանը։ Ինչո՞ւ Էրդողանը որոշեց այս հարցի շուրջ այդքան շեշտադրված խոսել։ Այստեղ մի քանի պատճառ կա: Այս տարվա հունվարից սկսած՝ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերություններն այնքան էլ լավ ժամանակներ չեն ապրում։ Առայժմ առավելապես փոխադարձ դժգոհությունը սահմանափակվում է հռետորաբանության ոլորտով։ Բայց տագնապալի պահերը նույնպես բավական շատ են։ Այսպիսով, Էրդողանի համար չափազանց կարեւոր էր ցույց տալ եւ՛ Թուրքիայի ներսում իր ընտրողներին, եւ՛ դաշնակից Ադրբեջանի քաղաքացիներին, որ Անկարան պատրաստ է աջակցել «եղբայրական երկրին» իրանական ուղղությամբ լարվածության սրման դեպքում:     

Առավել եւս, որ Հայաստանի «տարածքային ամբողջականությանն» աջակցելու իրանական գործողությունները նույնպես բացասաբար են ընկալվում Բաքվում։ Բայց կա եւս մեկ սյուժե, որը միայն անուղղակիորեն կապված է անդրկովկասյան թեմատիկայի հետ։ Թուրքիայում ընտրությունները ցույց տվեցին զգալի պառակտում իր քաղաքացիների շրջանում։ Եվ ջրբաժաններից մեկն էլ Արեւմուտքի հետ Թուրքիայի հարաբերությունների հարցն է։ Թուրքական հասարակության զգալի մասը «հին նորմալությանը» վերադառնալու պահանջ ունի, երբ Վաշինգտոնի եւ Անկարայի միջեւ երկխոսության մեջ խնդիրներն ավելի քիչ էին (առնվազն հանրային տիրույթում)։ Եվ այդ համատեքստում Իրանին քննադատելը միանգամայն կարող է համարվել Էրդողանի՝ արեւմտյան գործընկերների հետ հարաբերություններում «սառույցը հալեցնելու» փորձ։ Դա, իհարկե, չի նշանակում, որ Թուրքիայի առաջնորդը ինչ-որ «վերջնական ընտրություն» կկատարի եւ իրենց տեղը կդնի աշխարհաքաղաքական բոլոր կետերը։ Բայց խուսանավումը դեպի Արեւմուտք՝ որոշակի տեղաշարժով, բացառել չի կարելի»,-գրել է Մարկեդոնովը։   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular