ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարմանալի է, որ դուխով թիմից Միրզոյանը չի պատասխանում Էրդողանին․ Ռուբեն Մելքոնյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի ունեցած ինստիտուցիոնալ ատելությունը տեղավորվում է «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանության մեջ, երկուսն էլ հավասարաչափ ատում են հայերին։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի «Հայատյացությունն Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գրքի շնորհանդեսին ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

«Նրանց ատելությունը հասել է գագաթնակետին։ Հայատյացություն կա անգամ գրականության մեջ, մանկապարտեզներում։ Պարտադիր է քո ինքնապաշտպանությունն այն պետությունից, որն ուզում է քեզ ոչնչացնել։ Ի վերջո, հիմա օկուպացված Արցախում վանդալիզմի դրսեւորում կատարողները սովորական քաղաքացիներ են, որովհետեւ իրենց այդպես է դաստիարակել պետությունը։ Երբ մենք տեսնում ենք, որ մանկապարտեզներում հայերին քարոզել են սովորեցնում, պետք է հասկանալի լինի, որ ռամիլ սաֆարովների սերունդ է վաղը լինելու, եւ Հայաստանում այժմ սովորող երեխաները ավտոմատ դառնում են թիրախ Ադրբեջանում սովորողների համար»,- ասաց նա։

Մելքոնյանի խոսքով՝ պետք է լինել իրատեսական եւ հասկանալ, որ այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելն անհնարին է, որովհետեւ ադրբեջանական հասարակությունն ամբողջությամբ տոգորված է հայատյացությամբ։

«Դու հնարավոր է՝ ուզում ես խաղաղություն հարեւանիդ հետ, բայց հարեւանդ մանկապարտեզում սովորեցնում է քեզ գլխատել։ Պետք է հասկանալ՝ երկիրը, որի հետ խաղաղության ձգտում, այսպիսինն է։ Հանցագործություն է իրականությունն այլ կերպ ներկայացնելը»,- ասաց Մելքոնյանը։

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով՝ Հայաստանի արտգործնախարարությունը պետք է արձագանքեր Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, որ Զանգեզուրի միջանցքի բացմանը խանգարում է ոչ թե Հայաստանը, այլ Իրանը։       

«Զարմանալի է, որ դուխով թիմի ներկայացուցիչը չի պատասխանում Էրդողանին, ինչո՞ւ չի պատասխանում։ Իրենք գուցե խաբել են ժողովրդին՝ ասելով, որ միջանցքային տրամաբանություն չկա եւ ժողովրդին ասում են մեկ բան, բանակցում՝ այլ։ Եթե ոչ՝ Արտաքին գործերի նախարարությունը վաղուց պետք է հայտարարություն տարածեր»,- ընդգծեց Մելքոնյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular