ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք դատապարտում ենք արդարության այս հերթական ծաղրը, պահանջում պարոն Աշոտյանի ազատ արձակումը. Րաֆֆի Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Վեհաժողովների հարգված անդամ է, իսկ այսօրվանից՝ Հայաստանում ամենանոր քաղաքական բանտարկյալը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

նա նաեւ նշել է. «Մենք դատապարտում ենք իր մինչդատական կալանավորումը, ինչը որևէ օրենքով կամ փաստարկով հիմնավորված չէ՝ որպես ժողովրդավարության և գործընթացի պատշաճ ընթացակարգի ապահովում, օրենքի իշխանության և հանրապետությունում սահմանադրականության թեկուզ վերջին նշույլի կոպիտ խախտում։

Լինելով հարևան Ադրբեջանի բռնակալական ուժի տևական հարձակման, ագրեսիայի և բռնազավթման անմիջական թիրախը, ինչպես նաև նկատի առնելով Թուրքիայի կողմից զորակցվող այն ցեղասպանությունը, որը սպառնում է մեր հայրենակիցներին երկարատև շրջափակում ապրող Արցախյան միջանցքի մյուս կողմում՝ Հայաստանի իսկ որակավորումը՝ որպես ինքնիշխան, անվտանգ և ժողովրդավարական ազգ-պետություն, լուրջ հարցականի տակ է։

Ի պաշտպանություն քաղաքացիական և մարդու իրավունքների՝ մենք կանգնել ենք մեր քաղաքական բանտարկյալների կողքին Հայաստանի բոլոր վարչակազմերի օրոք և առանց բացառության՝ ներառյալ նաև այն ժամանակահատվածը, երբ պարոն Աշոտյանի կուսակցությունը իշխանություն էր և պատասխանատու՝ երկրի լավի և շատ վատի համար։ Այսօր մենք կանգնում ենք նրա կողքին, հայ ժողովրդի հետ՝ իրավունքի իշխանության ու հավասար պաշտպանության սկզբունքի օգտին, և նրանց դեմ, ովքեր իրականացրին մարդկության պատմության մեջ առաջնորդության ամենաամոթալի փոխակերպումը՝ ժողովրդավարներից դեպի մանրախնդիր բռնակալներ, կուրծք ծեծող հայրենասերներից՝ հայրենադավ կապիտուլյանտներ։

Զղջում եմ, որ 2018 թվականի համազգային հուսաբեր զարթոնքի՝ պարոն Փաշինյանի համապարփակ, պարզունակ, երբեմն էլ կաննիբալ չարաշահմամբ այսքան կյանքեր է խեղել, բյուրավոր ոսկեզինվորներ է զոհաբերել, ազգային ժառանգության սրբազան տարածքներ ու մասունքներ է զիջել նույնպիսի մարդակեր և անարժան ոսոխին, և «դեմոկրատիայի բաստիոն» կարգախոսի ներքո արդիականացրել է քաղաքական բանտը։

Կարճ՝ այս ձախողված ղեկավարը և պարտված «գերագույն գլխավորը» այսօր իր մանրախնդիր, երեխայական վրեժն է լուծում իր վաղեմի ախոյաններից մեկի դեմ։

Մենք դատապարտում ենք արդարության այս հերթական ծաղրը, պահանջում պարոն Աշոտյանի ազատ արձակումը և հանձնառու ենք իսկական Հայաստանի Հանրապետության գալստյանը՝ լիովին վերականգնված իր ժողովրդավարությամբ, ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular