ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման համար։ Այս մասին գրում են լրատվամիջոցները։ Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 24-ին հայտնել էր, որ միջազգային դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրութ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հնարավոր է, որ Վաշինգտոնը որոշ երաշխիքներ պահանջեց Ադրբեջանից արցախցիների անվտանգության համար, եւ սա ադրբեջանցիների  պատասխանն էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը նախօրեին դիմեց սադրանքի, ապա ամբողջությամբ փակեց Լաչինի միջանցքը, այդ թվում Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փոխադրումների համար:

«Նրանք ամեն ինչ անում են ուժով, Թուրքիան իրենց մեջքին կանգնած է: Սա թուրքական դիվանագիտության ոճն է: Նրանք 5-6 տարի առաջ իրենց այսպես չէին պահում: Նրանք ուզում են խեղդել Արցախը եւ սկսել հայոց ցեղասպանության հաջորդ էջը, որից մենք փաստորեն համաձայնում ենք»,-ասաց նա:

Խաչիկյանի խոսքով, Ադրբեջանը փորձում է ուժով լուծել այս հարցը. «Հնարավոր է՝ Արեւմուտքը փորձեց ինչ-որ բան հայերին տալ, ինչ-որ բանում պաշտպանել, չնայած դա էլ ենթադրություն է, բայց Ադրբեջանը երեւի չի ուզում զիջել, դրա համար ուժով են ուզում լուծել»:

Անդրադառնալով ռուսական մամուլի հրապարակմանը, ըստ որի, ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով ստիպում է ԼՂ-ի ներկայացուցիչներին հանդիպել Ադրբեջանի հետ երրորդ երկրում՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ, իսկ հրաժարվելու դեպքում Ստեփանակերտին սպառնում են ադրբեջանական «հակաահաբեկչական գործողությամբ», Խաչիկյանն ասաց. «Հաշվի առնելով, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատերազմում են միմյանց դեմ, ռուսական աղբյուրները ԱՄՆ-ի մասին համարել օբյեկտիվ, երեւի զգույշ պետք է վերաբերվել: Եթե կան չեզոք աղբյուրներ, որ նույն բանն են ասում, ուրեմն ինչ-որ բան կա: Բայց հնարավոր է, որ սա ՌԴ-ի տեսակետն է, իսկ ՌԴ-ն ԱՄՆ-ի բարեկամը չէ: Բայց ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Արցախի հարցը լուծվի ու փակվի: ԱՄՆ-ն չասաց, որ որեւէ երաշխիք է տալու Արցախին, իսկ Բորելն էլ երեք օր առաջ ասաց՝ մենք որեւէ ձեւով չենք կարող պաշտպանել արցախցիներին, որը բացարձակ սուտ է: Նրանք շատ լավ էլ կարող են, եթե ուզենան, կարող են սկսել սանկցիաներից, բայց չեն ուզում անել»:

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ դա լինելու է հանձնման պլան, թե ով է հանձնվելու, ով է ձերբակալվելու, ում բաց կթողնեն, ում կխոշտանգեն, ում թույլ կտան, որ դուրս գա Արցախին. «Ադրբեջանը չի բանակցելու Արցախի հետ որպես ինչ-որ միավոր, միջազգային սուբյեկտ: Նրանք ասելու են, թե ինչպես են պահանջում, որ նրանք հանձնվեն»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular