ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Լոս Անջելես ուղիղ չվերթը մեկ քայլով մոտ է իրականությանը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կայացել է «Կալիֆոռնիա և Հայաստան՝ առևտուր, տեխնոլոգիաներ և ճամփորդական փոխանակում» թեմայով տեղեկատվական լսումները Կալիֆոռնիայի, Հայաստանի և Արցախի փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով հանձնաժողովում սենատոր Էնթոնի Պորտանտինոյի նախագահությամբ:

Լսումներն իրականացվել են հունիսի 12-ին և օրակարգում Լոս Անջելեսի և Հայաստանի միջև ուղիղ թռիչքների մեկնարկն ու օդային բեռների թողունակության ավելացման անհրաժեշտությունն էր:

«Մենք կարևոր քննարկում ունեցանք այն մասին, թե ինչպես է հնարավոր Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև բարելավել առևտրային և տեխնոլոգիական փոխանակումները», — ասաց սենատոր Պորտանտինոն:

Քննարկվել է նաև Լոս Անջելես-Երևան ուղիղ թռիչքների անհրաժեշտությունը՝ պայմանավորված այստեղ բնակվող ակտիվ հայ համայնքի առկայությամբ»:

«Տաղանդների համաշխարհային շուկա մուտք գործելը Լոս Անջելեսի նման ցանկացած տեխնոլոգիական կենտրոնի հաջողության բանալին է: Հենց այս պատճառով Լոս Անջելեսը Երևանին ուղիղ չվերթով միացնելն ունի էական նշանակություն»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Վերջին տարվա ընթացքում ամերիկահայ գործարար, Dot818 ընկերության նախագահ և Plat.AI-ի համահիմնադիր Դավիթ Տոնոյանն աշխատել է ԱՄՆ խոշոր ավիաընկերությունների, օրենսդիր մարմիների, ինչպես նաև Լոս Անջելեսում գործող և Հայաստանում գրասենյակներ ունեցող տեխնոլոգիական ընկերությունների հետ, որպեսզի LAX-EVN ուղիղ չվերթը մոտ ապագայում դառնա իրականություն:

Բանակցությունների ակունքում է նաև Dot818-ի դուստր կազմակերպություն Plat.AI տեխնոլոգիական ընկերությունը, որն արդեն մի շարք կրթական և տեխնոլոգիական նախագծեր է իրականացրել Հայաստանում և պատրաստվում է ընդլայնել իր թիմը Հայաստանում:

Ս.թ. հուլիս ամսվա ընթացքում Դավիթ Տոնոյանը աշխատանքային այց կունենա Երևան՝ ուղիղ չվերթի կազմակերպման հարցի շուրջ քննարկումները հայաստանյան կողմի հետ շարունակելու և Plat.AI-ի երևանյան մասնաճյուղի հաջողությունները նշելու համար:

Նա նաև հանդես կգա նոր համայնքային զարգացման և տեխնոլոգիական նախագծերով, որոնք միտված են զարգացնելու Հայաստանում և Արցախում տեխնոլոգիական ոլորտը և կրթությունը:

Միացյալ Նահանգների ամենամեծ ամերիկահայ համայնքը Հայաստանի հետ կապելը կնպաստի թե՛ Լոս Անջելեսում և թե՛ Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ու բիզնես հնարվորությունների ընդլայնմանը: Կողմերը լիահույս են, որ ուղիղ չվերթը շուտով կդառնա իրականություն:

Շարունակությունը կարդացեք` սկզբնաղբյուր կայքում.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular