«Կիևը գինու հարցում սարսափելի է. Հայաստանին և Վրաստանին առաջարկում են պատժել հատուկ տուրքով»
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐEadaily.com-ը գրում է, որ Խաղողագործության և գինեգործության ուկրաինական «Ուկրվինպրոմ» կորպորացիան դիմել է երկրի իշխանություններին առաջարկելով Հայաստանից և Վրաստանից գինեգործական արտադրանքի ներմուծման համար սահմանել 50 տոկոս արգելող հատուկ տուրք: Այդ մասին գրել են տեղական լրատվամիջոցները։
Համապատասխան առաջարկն ուղարկվել է Կիևի ռեժիմի վարչապետ Դենիս Շմիգալին։ Առաջարկվում է անդրկովկասյան երկու անբարյացակամ հանրապետություններից խաղողի գինիների, հարստացված գինիների, վերմուտի և այլ ալկոհոլային խմիչքների ներմուծման մաքսատուրք սահմանել 50%-ի չափով։
Ընդ որում, չի նշվում Ադրբեջանը, որը նույնպես ալկոհոլային արտադրանք է մատակարարում Ուկրաինային։ Ակնհայտ է, որ Բաքվին Կիևում ոչ թե անբարյացակամորեն են նայում, այլ ընդհակառակը, դիտում են որպես մտերիմ գործընկեր, ով արժանի է երախտագիտության խոսքերի և Կիևի բարձր հարկերից ազատման:
«Պատժիչ» նախաձեռնության հեղինակներն ամփոփել են իրենց պահանջները հիմնավորելով արտաքին քաղաքական փաստարկներով։ Ըստ «Ուկրվինպրոմի» Հայաստանն ու Վրաստանը «օգնում» են Ռուսաստանին, ուստի Կիևը պետք է դադարի նրանց «տնտեսական դոնոր» լինել։ «Ուկրվինպրոմ»-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կուչերենկոն հատուկ տուրքերի ներդրման անհրաժեշտությունը բացատրել է նրանով, որ Ուկրաինան պետք է դադարեցնի Ռուսաստանին հավատարիմ երկրների ֆինանսավորումը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը