ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դիակին ենք սպասում». Հրաչյա Հարությունյանի աները՝ նրա վիճակի եւ օմբուդսմենի խոստման մասին

ԻՐԱՎՈՒՆՔ

armtimes.com-ը գրում է. ՌԴ-ում դատված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանին այցելելուց հետո ՌԴ ՄԻՊ ներկայացուցիչները հունվարին հայտարարեցին, որ Հրաչյա Հարությունյանի գանգատների հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել 2017 թվականի հունվար‐փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կազմակերպել նրա հետազոտությունները եւ համապատասխան բուժումը:
Այսօր արդեն մարտի 2-ն է, հունվար-փետրվար ժամկետը՝ սպառված, իսկ Հովհաննես Հարությունյանը դեռ քրեակատարողական հիմնարկում է: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց Հրաչյա Հարությունյանի կնոջ հայրը՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
«Ոչ Հայաստանում զբաղվում են նրա հարցով, ոչ էլ հետաքրքրվում են: Ես բոլորին էլ զանգ եմ տվել, ասում են՝ դե սպասեք: Մենակ էդ շաբլոն խոսքը, ուրիշ ոչ մի բան: Պիտի տանեին վիրահատեին փետրվարին, ոչ մի բան չեն արել, այդ վիճակում տարել են բերդ: Նրա մոտ սարսափելի վիճակ է, բայց ո՞վ է հաշվի առնում: Մեր օմբուդսմենը մի անգամ այդ հարցով զբաղվել է, դրանից հետո ես զանգ եմ տվել, ասել, որ ձեր զբաղվելը ոչ մի օգուտ չտվեց: Ասել են կզբաղվենք, բայց արդյունքն այն է, որ ոչինչ չի փոխվել»,- մեզ հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Մեր դիտարկմանը, որ Հարությունյանը օմբուդսմենի դիմելուց հետո որոշակի ժամանակահատված ՔԿՀ հիվանդանոցում անցկացրեց, Մարտիրոսյանը պատասխանեց, որ այդ հիվանդանոցում նրան ուղղակի մեկ-երկու անգամ սրսկել են, ողնաշարի գրիժայի հետեւանքով մեջքի հատվածում առաջացող ցավերը թեթեւացրել, նորից ուղարկել բերդ: Սրսկումից մի քանի օր անց նորից նույն ցավերը կան:
«Ստում են, ես ոչ մեկին չեմ հավատում, էսքան մենք խոսում ենք՝ զանգում են էնտեղ, բժիշկը գալիս սրսկում  է, գնում: Բայց սրսկելով հիվանդությո՞ւնն է բուժվում: Եթե գրիժա ունի, եթե թեւի տակ ուռուցք կա, եթե սրտի պրոբլեմ ունի, սրսկումով կբուժվի՞: Մենք հույսներս կտրել ենք, սպասում ենք դիակին: Եթե Հայաստանը որպես պետություն իր քաղաքացուն տիրություն չի անում, չի պայքարում՝ ռուսի սիրտը պիտի ցավի՞: Նրանք կուզենան, որ մեր երկու միլիոն հայությունը լրիվ իրենց բերդերում լինի»,- վրդովմունքն արտահայտեց հայ վարորդի աները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular