ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանին բարդ է լինելու կրակել ամերիկյան գործարանի վրա. դա լինելու է անվտանգային նշանակության կառույց. Ջուլհակյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին նկատելի են Ադրբեջանի կողմից նախ տեղեկատվական սադրանքները, և ապա` արդեն կոնկրետ գործողությունների դիմելը. ակնհայտ է, որ Ադրբեջանը նախ տեղեկատվական ֆոն է ապահովում` միջազգային հանրությանը ներկայացնելով թե՛ Հայաստանի կողմից, թե՛ ԼՂ-ում իբր իրենց ԶՈՒ-ի նկատմամբ հարձակումներ կամ որոշակի սադրանքներ, և դրանց ի պատասխան է նա փորձում գործողություններ իրականացնել. սա նոր բան չէ, և Ադրբեջանի ձեռագիրն է: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ անդրադառնալով Երասխում ադրբեջանական սադրանքին:

«Հաճախ ենք մենք ականատես եղել այն հանգամանքին, որ Ադրբեջանը, փորձելով որոշակի առաջխաղացում ունենալ կամ բանակցություններից առաջ նախաբանակցային դիրքավորում ապահովել իրենց համար, նախ տեղեկատվական այդպիսի ֆոն են փորձում ապահովել և փորձում են սադրանք իրականացնել: Ես կարծում եմ, որ այս դեպքն էլ բացառություն չէ և այդ շարքից է:

Կարծում եմ, որ սա նաև կապված է նրա հետ, որ հունիսի 12-ին սպասվելիք մեր բանակցություններին ակնկալվում էր, որ պետք է ԱԳ նախարարները հանդիպում ունենային Վաշինգտոնում և բանակցությունների 2-րդ փուլը վաշինգտոնյան լինի, իսկ առաջին փուլից կարելի էր ասել, որ որոշակի զարգացումներ ունեինք, և մեզ համար առնվազն դրական զարգացումներ ունեինք: Հենց այն, որ Ադրբեջանը հրաժարվեց, կասկածելի այն ժամանակ դեռ թվաց, և ենթադրում եմ՝ գուցե այս վերջին օրերի ակտիվացումներն էլ պայմանավորված են բանակցությունների՝ իրենց կողմից չեղարկմամբ: Բայց դա իմ դիրքորոշումն է, պետք է տեսնենք՝ ինչպես են զարգանում իրադարձությունները»,- ասաց պատգամավորը:

Նրա համոզմամբ՝ չի կարող այդ սադրանքը կամ որևէ սադրանք լինել աննպատակ որևէ բան: «Պարզ է, որ յուրաքանչյուր սադրանք ունի իր նպատակը, և տրամաբանական է, որ այդ նպատակը կարող է լինել որոշակի ֆիզիկական առաջխաղացում, կլինի բանակցային սեղանին որոշակի առավելության ձեռքբերում՝ քաղաքական իմաստով: Այսինքն՝ տրամաբանական է, որ գուցե պատճառն այս սադրանքների դա է: Ուզում եմ հատուկ շեշտել այն հանգամանքը, որ որոշակի սադրիչ գործողություններ են իրականացվել Երասխի սահմանին, որտեղ որ մենք գիտենք, որ ամերիկյան կողմը կառուցելու է գործարան, որը ակնհայտ է, որ ունենալու է նաև բավականին կարևոր անվտանգային նշանակություն Հայաստանի համար: Պարզ է, որ երբ կա օտարերկրյա և, մասնավորապես, ամերիկյան ներդրում սահմանին, պարզ է, որ լինելու է հենց կոնկրետ անվտանգային նշանակության կառույց՝ բացի բուն բովանդակային նշանակությունից, թե ինչով է այդ գործարանը զբաղվելու: Պարզ է, որ ադրբեջանական կողմի համար բարդ է լինելու կրակել ամերիկյան գործարանի վրա: Իրենք կրակում են այս պահին կառուցման ընթացքում գտնվող, դեռևս վիրտուալ գործարանի վրա, բայց երբ արդեն լինի գործարանը, պարզ է, որ շատ ավելի բարդ է լինելու, և իրենք հիմա իրենց գործողություններով դա պարզապես փորձում են կանխել:

Այս առումով կարևորում եմ ամերիկյան կողմի՝ երեկ արած հայտարարությունը, և կարծում եմ, որ դրան նախորդել է նաև որոշակի խոսակցություն ադրբեջանական կողմի հետ: Բայց տեսնում ենք, որ մեր խիստ ապակառուցողական հարևանը դեռ չի սթրվում իր տեղը»,- նշեց Արուսյակ Ջուլհակյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular