ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք երբեք դեմ չենք եղել Ադրբեջանի հետ բանակցություններին, բայց ոչ Ադրբեջանի առաջ քաշած փիլիսոփայությամբ. Դավիթ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք երբեք դեմ չենք եղել Ադրբեջանի հետ բանակցություններին, բայց ոչ այն փիլիսոփայությամբ, որն առաջ է տանում Ադրբեջանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ռուսական մամուլի տեղեկություններին, ըստ որի, ԱՄՆ-ն վերջնագրի տեսքով ստիպում է Լեռնային Ղարաբաղին հանդիպել Ադրբեջանի հետ երրորդ երկրում՝ ամերիկացի կուրատորի մասնակցությամբ։ Հրաժարվելու դեպքում Ստեփանակերտին սպառնում են «ադրբեջանական հակաահաբեկչական գործողությամբ»:

«Ադրբեջանը փորձում է այդ բանակցությունները վերածել ներադրբեջանական երկխոսության: Սա հնարավոր չէ, մեզ համար անընդունելի է: Հետեւաբար, ցանկացած նման փորձ Արցախի իշխանությունների ու ժողովրդի կողմից բացասական է: Ես չգիտեմ՝ ով ինչ առաջարկ է արել: Չի բացառվում, որ ինչ-որ թուրքամետ, ադրբեջանամետ շրջանակներ փորձեն ինչ-որ այդպիսի քայլերի դիմել: Այս պահի դրությամբ, անկախ ամեն ինչից կարող են տարբեր ուժեր, տարբեր կազմակերպություններ փորձեն դա անել, մեր դիրքորոշումը հստակ է եւ մենք որեւէ ձեւով բնավ չենք ընդունում այս ամենը»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Հարցին, թե Ադրբեջանի կողմից Հակարի կամրջով որեւէ հումանիտար բեռի տեղափոխումն արգելելը կարո՞ղ է պայմանավորված լինել հենց այս առաջարկով, Դավիթ Բաբայանն պատասխանեց. «Ադրբեջանի եւ Թուրքիայի պահվածքի պատճառը մեկն է՝ հայատյացությունը, ծավալապաշտական քաղաքականությունը: Առիթները տարբեր են:

Օրերս Էրդողանն այցելեց Բաքու, ցույց տվեց, որ եղբայրական հարաբերություններ ունեն: Թուրքիան մի կողմից, միջզգային հանրության ժողովրդավարական հատվածի այլասերված լինելը, ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, որով ողջունեցին Ալիեւի՝ հայերին համաներում շնորհելու հայտարարությունը, այսինքն տոտալիտար երկիրը ժողովրդավարության համար պայքարողներին համաներում է շնորհում, պետքարտուղարությունն էլ ողջունում է, բորելների, միշելների նման մարդկանց հայտարարություններն, իհարկե, գոտեպնդում են Ադրբեջանին: Բորելն ասում է՝ դե մենք Ադրբեջանին ասում ենք, չի ընդունում: Սա ի՞նչ է նշանակում, նշանակում է՝ Ադրբեջան, ինչ ուզում ես, արա, մենք այդպես կասենք, կփակենք: Եվ նա դիմում է նման քայլերի: Սրան գումարած մեր երկպառկությունը, հայոց պետականության քայքայված լինելը ազդում է այս բոլոր գործընթացների վրա»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular