ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի վերջնական նպատակն է Հայաստանի պետականության կարգավիճակի լուծարումը․ Բենիամին Մաթեւոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը ճնշումներով փորձում է այնպես անել, որ Արցախի իշխանությունը գա բանակցությունների, Հայաստանը համաձայնվի, որ վերջնական խաղաղության պայամանագրում ոչ մի կետ չլինի Արցախի անվտանգությունը երաշխավորող երրորդ երկրի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրւոյցում  ասաց քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակն է նաեւ, որ Հայաստանը խաղաղության պայմանագիրը ստորագրի առանց հստակ քարտեզների։

«Բանակցությունները կանգ չեն առել, ուղղակի գործողություններն ավելի շատ ռազմի դաշտում են կատարվում։ Ռազմական գործողություններով Ադրբեջանը ճնշում է պաշտոնական Երեւանին եւ ստանում իր ցանկացածը։ Փաստորեն, վաշինգտոնյան բանակցությունները հետաձգվել էին, որ հաջորդ փուլին ընդառաջ Արցախը տարած կլինեն կառափնարան, եւ ինքն ուղղահայաց տրամաբանությամբ բանակացությունների սեղանի շուրջ կլինի Ադրբեջանի հետ։ Իրենք այն ֆորմատով, որով ուզում են Արցախը բերել բանակցությունների սեղանի շուրջ, ենթադրում է, որ Արցախը ոչ թե լիակատար սուբյեկտ է, այլ Ադրբեջանի վարչատարածքային միավոր է, ինչպես Փաշինյանը կհանդիպեր օրինակ Շիրակի մարզպետին։ Իրենք ուզում են վաշինգտոնյան բանակցությունների հաջորդ փուլը բերել իրավիճակի, երբ ֆիքսված կլինի, որ Արցախի հարցը ներադրբեջանական հարց է, այս պարագայում էլ ինչի՞ համար է ռուս խաղաղապահն այնտեղ, լավագույն երաշխավորն Արցախի համար Ադրբեջանի սահմանադրությունն է․ սա է տրամաբանությունը»,- ասաց նա։

Մաթեւոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի նպատակը ոչ միայն Արցախն, այլեւ Հայաստանն է, եւ դա իրենք չեն էլ թաքցնում։

«Հայկական հողում դրոշ դնելու նպատակն ահագնացնելն է Արցախ իշխանություններին, որ գնան եւ մասնակցեն բանակցությունների։ Ադրբեջանն ասում է՝ մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց մեր քարտեզներով, այսինքն՝ ոչ մի 29․800 քկմ։ Հայաստանի իշխանությունը բանակցում է, ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ Հայաստանի Հանրապետության կարգավիճակի մասին Թուրքիա-Ադրբեջան ռազմաքաղաքական դաշինքի շրջանակում։  Ադրբեջանի վերջնական նպատակն է Հայաստանի պետականության կարգավիճակի լուծարումը»,- ընդգծեց Մաթեւոսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular