ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, երբ Էրդողանը ասում է՝ ՀՀ-ն համաձայնել է միջանցքին, բայց Իրանը թույլ չի տալիս․ Գ. Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինձ հետաքրքիր է՝ Ֆինանսների նախարարությունը  չէ՞ր կարող հատկացնել մի քանի հարյուր հազար դրամ ամսական աշխատավարձ, որ մի խելոք մարդ բերեին կառավարություն, նստեր Նիկոլ Փաշինյանի կողքը, ուղեկցեր տարբեր տեղեր, որ նրան, օրինակ, ասեր՝ Նիկո՛լ Փաշինյան, Մուրադ Բարդաքչեի հետ հանկարծ Անկարայում չնկարվես, այդ մարդը Թալեաթի օրագիրը տպելով՝ արդարացրել է Թալեաթի գործողությունները։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Վերջինս նշեց, որ  2022թ-ի բյուջեի կատարողականի զեկույցի ընթացքում հարց է ուղղել ՆԳ փոխնախարարին, թե կա վերլուծություն՝ որքա՞ն է ծախսվել  ՀՀ տարածքում Նիկոլ Փաշինյանի տեղաշարժերի վրա, ինչին ի պատասխան  փոխնարարաը հայտնել է, որ չի եղել նման ուսումնասիրություն։

«Նիկոլ Փաշինյանին շատ երկար եմ ճանաչում, դրա համար ուզում եմ պարզ ասեմ, իրականում ոստիկանության մեջ բազմամիլիարդանոց ծախսեր են արվում մենակ մի բանի համար, որ Նիկոլ Փաշինյանը անցնի Երևանի մի փողոցից մյուսը, ՀՀ-ի մի գյուղից մյուս գյուղը, բնակիչներն արդեն գիտեն, որ եթե Սևանի մայրուղու վրա 2 մետրը մեկ ոստիկան է կանգնած, ուրեմն ճանապարհը հեսա փակվում է։

Աննախադեպ է դարձել Հայաստանի բյուջեից հազարավոր ոստիկաններով  մեկ մարդու շրջագայությունը։ Ժամանակին, երբ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել, հիշում եմ, որ մեքենան բաց պատուհաններով էր շրջում, հիմա պատուհանները փակ են։ Դա ոչ թե անվտանգություն է, այլ վախն է, որի պատճառով հազարավոր ոստիկանններ իրենց գործը թողած՝  ժամերով կանգնում են, որ մեկ մարդ մի տեղից գնա մյուս տեղը:

Վախը պատճառ է այն գիտակցման, թե ինչ ավերի է բերել հասցրել երկիրը։ Մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ ունեն մի զգացում՝ ատելության, որը երբեք մեր երկրում չի եղել։ Քաղաքացիները գիտակցում են, որ երկիրդ ղեկավարում է մեկը, որի պատճառով Եվրամիության պաշտոնյան հայտարարում է, որ նա առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է Ադբեջանի մաս։ ՀՀ քաղաքացին գետինն է մտնում, որ Էրդողանը ասում է՝ գիտեք Հայաստանը համաձայնվել է միջանցքին, բայց Պարսկաստանը թույլ չի տալիս, գետինն է մտնում, որ իր երկիրը ներկայացնողը ադրբեջանական թեզերով արդարացնում է, որ Արցախ Ադրբեջանի մաս է, արդարացնում է, որ Արարատը մերը չի»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular