ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աշոտյանի ձերբակալումը խոսում է Նիկոլի վախերի, ռեժիմի՝ խուճապի մեջ լինելու եւ անձնական հաշվերահարդարի մասին. Շարմազանով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին է եղել, սակայն նա Հայաստանի Հանրապետությունից դուրս չի եկել: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ՔԿ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կապիտուլյանտն ունի 2 փեշակ. համար մեկ՝ օդում շոուներբ անել եւ իրական սպառնալիքների փոխարեն հանրության ուշադրություն շեղել եւ քիրվայություն անել թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Արմեն Աշոտյանից լավ ո՞ր պայթեցնում սրանց հակապետական, տգետ քաղաքականության փուչիկը: Առաջինն Աշոտյանն հրապարակեց փաստաթուղթ, խոսեց բրյուսելյան տարբերակի մասին, նա ասաց, որ սրանք հրաժարվել են ինքնորոշման իրավունքից, նա ուշադրություն հրավիրեց Բորելի հայտարարությանը, շատերը դա չէին նայել: Արմենի եւ նրա նմանների շնորհիվ է Նիկոլի ռեյտինգը 94 տոկոսից իջել 14 տոկոսի: Նա ընդդիմադիր դաշտում ամենաարդյունավետ գործող գործիչներից է: Նրան պետք է ցեխոտեն, հազար պիտակ կպցնեն, փողերի լվացումը կպրցին, հիմա էլ Քենեդու սպանությունը կկպցնեն: Սա խոսում է Նիկոլի վախերի մասին: Աշոտյանի ձերբակալումը խոսում է Նիկոլի վախերի, ռեժիմի՝ խուճապի մեջ լինելու եւ անձնական հաշվերահարդարի մասին»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ Աշոտյանի ձերբակալումն ուղղակի քաղաքական հաշվերահարդար է:

Շարմազանովը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Ոչ քեզնից, ոչ քո ռեժիմից, ոչ քեզ ծառայող կառույցներից վախեցող չկա: Արմենը կբռնվի, ես կբռնվեմ, մյուսը կբռնվի, հայ ժողովրդի արգանդը չորացած չէ, մեկ է դու հեռանալու ես, 2024 թվականի մարտի 1-ին դու էլ վարչապետ չես լինելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular