ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հենց սկզբից Հայաստանում ԵՄ առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր ծրագրի հարցում. ԵՄ դիտորդական առաքելություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հենց սկզբից Հայաստանում Եվրամիության առաքելությունն ամբողջապես թափանցիկ է իր՝ առավելագույնը 103 հոգանոց միջազգային անձնակազմով 6 հանգույցից աշխատելու ծրագրի հարցում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը:

«Մենք նպատակ ունենք շուտով հասնելու լիարժեք գործունեության: Հայաստանում Եվրամիության առաքելությունն անզեն քաղաքացիական առաքելություն է՝ գործարկված Հայաստանի կառավարության խնդրանքին ի պատասխան», -  ասվում է  հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան, պատասխանելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության երեք օպերատիվ կենտրոնների բացման մասին հարցին, ասել էր, որ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության ու խաղաղության հաստատման խնդրի հետ։

Ըստ նրա՝ ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ թափանցիկ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular