ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում երկու իրարամերժ գաղափարական հոսանք կա. ո՞վ կհաղթի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախում այս օրերին երկու քաղաքական գաղափարական հոսանք է գործում, ընդ որում չափազանց ուշագրավ զարգացումներով։ Նախագահ Արայիկ Հարությունյանը վերջին շաբաթներին ակտիվ հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր շրջանակների հետ, իր հարկի տակ ընդունում է քաղաքական գործիչներից մինչև զոհվածների ծնողների, մտավորականների և այլոց։

Ավելին, մամուլը գրում է, թե Հարությունյանի այս նախաձեռնությունը խուճապային տրամադրություններ է ստեղծում Արցախում, քանի որ նա միտումնավոր բավական սև գույներով է ներկայացնում ներկա վիճակը, առավել մշուշոտ ապագան, որ Արցախում մնալը շատերի համար դառնում է անիմաստ։

Մյուս հոսանքը, որ ներկայացնում է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող Ռուբեն Վարդանյանը, լավատես է, հակված պայքարի, ամեն ինչ փորձում է անել արցախցու ոգին բարձրացնելու, մարդկանց սեփական հողում ապրելու հույս տալու համար։

Նախօրեին նա նշել էր, թե տարբեր տեղերից ավելի հաճախ է լսում այլընտրանքներ չունենալու մասին։ «Այսօր իբր այլընտրանք չունենք, քան ապօրինի անցակետ օգտագործելը, վաղը մի գուցե այլ կարմիր գծեր հատելու այլընտրանք չենք ունենա, բարեբախտաբար Արցախում այդպես մտածողները շատ չեն, քանի որ մեր պատմությունը մեզ ապացուցել է, որ այլընտրանքներ միշտ կան, պարզապես դրանք ոչ միշտ են հեշտ և հաճախ պահանջում են շատ ծանր աշխատանք, ուժերի կենտրոնացում ու համախմբում, հրաժարում շատ բաներից, նվիրում, բայց միայն այդպես մենք կարող ենք ստիպել, որ մեզ հարգեն ու մեզ հետ հաշվի նստեն»,-նշել է Արցախի նախկին պետնախարարը։

Գաղափարական այս երկու ուղղվածությունները, քաղաքական գործիչների նման կեցվածքը վկայում է, որ Արայիկ Հարությունյանը ընդհանրապես անելիք չունի Արցախի նախագահի պաշտոնում, ընդամենը Ադրբեջանի և Հայաստանի դավաճան իշխանությունների տեղապահն է և ամեն ինչ անում է Արցախը Ադրբեջանին ինտեգրելու՝ մտածելով, թե միայն այդ կերպ կկարողանա վայելել իր ահռելի ունեցվածքը։

Մյուս կողմը, սակայն, վաղուց ապացուցել է իր հայրենասիրությունը, Ռուսաստանից Արցախ տեղափոխված մեծահարուստ Վարդանյանը թե՛ պետնախարար աշխատելու ընթացքում, թե՛ դրանից հետո այլևս փաստել է, որ կարող է լուրջ հայտ ներկայացնել Արցախը ղեկավարելու հարցում։

Ռոբերտ Դավթյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular