ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական մտրակ, թուրքական բլիթ. Էրդողանը ծաղրում է Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանը վերջին օրերին սաստկացրել է հրադադարի ռեժիմի խախտումները, իսկ նախօրեին և երեկ ընդհուպ ինտենսիվ գնդակոծության ենթարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը՝ Երասխի հատվածում կրակոցներ արձակելով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վիրավորվել են Հնդկաստանի երկու քաղաքացիներ, որոնք աշխատում էին այդ գործարանում։ Նրանց բարեհաջող վիարհատել են։

Ադրբեջանական այս ագրեսիայի ֆոնին ուշագրավ են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները։ Ադրբեջանից վերադառնալիս՝ Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի և աշխարհում խաղաղության կայունության հաստատման հարցում։ Նշել, թե խաղաղության դռները տարածաշրջանում կիսաբաց են։ Էրդողանը բառացի ծաղրել է Նիկոլ Փաշինյանին, կարևոր քայլ որակել նրա այցը Անկարա։ «Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում: Ես առիթ ունեցա հակիրճ շփվելու նրա հետ արարողության ժամանակ, իմ երախտագիտությունը հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ»,- ասել է Էրդողանը։

Նա նաև չափազանց կարևոր է որակել վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի խոսքերը Ադրբեջանի տարածքային ճանաչման վերաբերյալ։ «Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ և սա շատ-շատ կարևոր կետ է, առ այսօր Փաշինյանը ոչ մի հետ քայլ չի արել»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցին, ընդ որում ուշագրավ հայտարարություն արել, թե դրան դեմ է ոչ թե Հայաստանը, այլ Իրանը։ «Այս հարցում Իրանի մոտեցումը հիասթափեցնում է մեզ և Ադրբեջանին, ես ցանկանում եմ, որ մենք կարողանանք շուտով հաղթահարել այդ խնդիրը, եթե Իրանը դրական մոտեցում ցուցաբերի, ապա Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը կկապվեն միմյանց հետ և մենք կարող ենք ցամաքային ու երկաթուղային ճանապարհներով Պեկին-Լոնդոն ուղի ունենալ»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Ըստ էության, թուրք ղեկավարի այս հայտարարությունը վկայում է, որ Սյունիքի անվտանգության երաշխավորը ոչ թե Հայաստանի ապիկար և դավաճան իշխանությունն է, այլ աշխարհաքաղաքական կոնտեքստը և իրանի շահերը, այլապես Թուրքիան և Ադրբեջանը վաղուց չէին հապաղի հարձակում իրականացնելու հարցում։

Գրիշա Մելիքյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular