ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի «միակությունն» ու Բորելի բացահայտումը Արցախը հանձնելու մասին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որը Արցախը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք: Լրատվական գործակալությունները մեջբերում են Բորելի հայտարարությունը, որ նա արել է Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Այսպես, Ժոզեպ Բորելը մասնավորապես ընդգծել է. «Մայիսի 22-ին վարչապետ Փաշինյանը (բառացի մեջբերում է, ձևակերպումը մերը չէ-Ա.Հ.) մամուլի ասուլիսում խոսել է տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ներառման մասին: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի ղեկավարը՝ այս պարագայում Փաշինյանը, միանշանակ ճանաչել է դա: Նրա ասածը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Հուսով ենք, որ Բաքուն փոխադարձաբար դրական կարձագանքի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչը դրականորեն կխթանի երկու երկրների միջև բանակցություններին»:

Այսպիսով, ԵՄ-ն իր բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը և նրա «դամը պահող» քպականները բացահայտ ստախոսներ են ու ամենալկտի ձևով խաբում ու մոլորեցնում են հանրության՝ իրենց դեռևս ունկնդրող հատվածին, երբ սեփական մեղքերը կոծկելու համար ասում են, թե «Ղարաբաղը նախքան մեզ էր տված...», Ալմա Աթայի (Ալմաթիի) հռչակագրով էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված ու նման բաներ: Հարկավ, մեզանից շատերին առանց Բորելի հայտարարության էլ պարզ էր, որ Փաշինյանը և նրա դամքաշները խաբում ու մոլորեցնում են հանրության դյուրահավատ հատվածին: Բայց այն, որ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով է բացահայտորեն մերկացվում Նիկոլ Փաշինյանի սուտը, որակապես մի փոքր այլ է:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին (վստահ ենք, որ նաև՝ վերջին) ղեկավարն է, որը անթաքույց սպասարկում է հայության ու Հայաստանի արնախում թշնամիների շահերը և Հայոց հայրենիքի բնօրրան երկրամասը ճանաչում է թշնամուն պատկանող տարածք, այսինքն՝ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում: Բորելը հաստատում է. մինչև այժմ Հայաստանի ոչ մի ղեկավար նման բան չի ճանաչել, Հայաստանի ոչ մի ղեկավար, բացի Նիկոլ Փաշինյանից, Արցախն ադրբեջանական չի համարել ու չի ճանաչել: Այդ քննարկման ընթացքում Բորելը հայտարարել է նաև, որ Հայաստանն ու Ադրբեջանը հստակ պայմաններով ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի տարածքի մաս, սակայն թե ինչպիսին կլինի վերջնարդյունքը, ինքը չի կարող ասել: Իսկ ինչ կա այստեղ չկարողանալու:

Մենք կարող ենք ասել, թե ինչ է լինելու: Կարծում ենք՝ եվրոպացիներն էլ գիտեն՝ ինչ է լինելու. ադրբեջանական թուրքերից այլ ոչինչ սպասելի չէ, քան նորանոր հանցագործությունները, ահաբեկչությունները, ագրեսիաներն ու ռազմական բախումները, մինչև այն պահը, երբ յուրաքանչյուր հայ վերստին չհասկանա, որ մարդակերի հետ խաղաղություն չի կարող լինել ու զենքը ձեռքին չպաշտպանի իր ապրելու իրավունքը, մինչև իր երկիր ու տուն ներխուժած մարդասպաններին չխաղաղեցնի՝ դրանց արժանի ճանապարհով: Թող ոչ մեկը հիմար պատրանքներ չունենա: Թուրքը մնացել ու մնալու է թո՛ւրք: Թուրքը շարունակելու է կոտորել, սպանել, թալանել, սրիկայություն անել, քանի դեռ քիթումռութին հակահարված չի ստացել:

Ի դեպ, միայն Բորելը չէ: Ֆրանսիայի ԱԳ նախարարուհի Քաթրին Կոլոնան, նախօրեին արձագանքելով պատգամավորներից մեկի հարցին, թե՝ ի՞նչ օգնություն են ցուցաբերում Հայաստանին, պատասխանել է. «Ոչ մի երկիր այնքան ջանքեր չի գործադրում Հայաստանի և նրա հարևան Ադրբեջանի միջև արդար խաղաղության հասնելու համար, որքան Ֆրանսիան»: Ավելին, տիկին ԱԳ նախարարը հայտարարել է. «Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ արդարացի խաղաղության հասնելու համար»: Սարսափելի շատ հարցեր են ծագում նման հայտարարությունից, բայց սահմանափակվենք մի քանիսով: Ամենից առաջ՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին պետք է հուշել, որ իրենք ոչ թե «Հայաստանի կողքին են» կամ «հայության կողքին» են, այլ Նիկոլ Փաշինյանի կողքին են:

Իսկ դրանք տարբեր բաներ են: Այսօր լինել Նիկոլ Փաշինյանի կողքին, նշանակում է՝ լինել Հայաստանի դեմ, լինել Արցախի դեմ, ճանաչել Արցախը ադրբեջանական, այսինքն՝ դառնալ Արցախի հայության դեմ ցեղասպան ու հանցավոր ոտնձգությունների հանցակից: Եվ հետո՝ այդ ի՞նչ «արդար խաղաղության» մասին է խոսում տիկին նախարարուհին. այն «խաղաղության», երբ ադրբեջանցիները ամիսներ շարունակ շրջափակված են պահում Արցախն ու 120 հազար արցախահայությա՞նը, երբ հանցագործ Ադրբեջանը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարա՞ծք, երբ Ալիևը միայն հոխորտանքով ու սպառնալիքով է խոսո՞ւմ: Մեկը չէ, երկուսը չէ...

Իսկ այդ նույն ժամանակ այդ նույն եվրոհամայնքը, որի ներկայացուցիչներն են Բորելն ու Կոլոնան, աչք է փակում այդ ամենի վրա, քանի որ ադրբեջանական գազն իրենց համար ավելի թանկ ու կարևոր է, քան մարդկային կյանքը, քան ինքնորոշման իրավունքը, քան բոլոր այն արժեքները, որոնք իբրև դավանում է Եվրոպան: Դա՞ է պարոնայք եվրոպացիների պատկերացրած «արդարությունն» ու «խաղաղությունը»: Եթե այո, ապա դժվար թե ավելի վտանգավոր «պատկերացում» լինի: Համարյա այդպիսի պատկերացում Եվրոպան ուներ 20-րդ դարի սկզբին: Տեսանք՝ ինչ եղավ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular