ԵՄ առաքելության մեկնարկը տեղի է ունեցել առանց ադրբեջանական կողմի համաձայնության․ Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՏարածաշրջանում խաղաղության իրական երաշխիքը շարունակում է մնալ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առկայությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շահագործման է հանձնում երեք նոր գործառնական կետեր Կապան, Իջևան և Եղեգնաձոր քաղաքներում։
«ԵՄ–ականներն ի սկզբանե գործել են չափազանց ոչ թափանցիկ: Հայաստանի տարածքում ԵՄ ներկայության տեղակայումը հարկադրված է եղել Բրյուսելի լուրջ ճնշման ներքո: ԵՄ–ականները գործնականում պարտադրել են իրենց ներկայությունը»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով, առաքելության մեկնարկը, որի նպատակ է հռչակվել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելը, տեղի է ունեցել միակողմանի, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության ու առանց պատշաճ հաշվետվության։
«Ռուսաստանը կշարունակի աջակցել կողմերին տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում»,- հավելել է Զախարովը