Տարածաշրջանում խաղաղության երաշխավորը շարունակում է մնալ խաղաղապահ զորակազմը․ Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ-ադրբեջանական կարգավորման և, ընդհանուր առմամբ, Անդրկովկասում իրավիճակի բարելավման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացումն է», - ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորը շարունակում է մնալ ռուսական խաղաղապահ զորակազմը։