ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից հրաժարվեց մեկնաբանել «Զանգեզուրի միջանցքի» մասին Էրդողանի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից հրաժարվեց մեկնաբանել «Զանգեզուրի միջանցքի» մասին Էրդողանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ ԷԹրդողանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքին» Հայաստանի հետ խնդիր չէ, դա Իրանի հետ խնդիր է:

«Ճիշտն ասած չեմ մեկնաբանի Թուրքիայի նխագահի հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է  երրորդ երկրների ինտերգացիային կամ չինտեգրացիային: Բայց քանի որ թեմային է առնչվում, պետք է խոսեմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին: Հայաստանը մեծապես շահագրգռված է  տարածաշրջանում տրնսպորտային,  տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ: Ակնհայտ է, որ այդ ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն մի քանի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են օրինակ, այն, որ դրանք պետք է գործեն այն երկրների ենթակայությամբ եւ իրավազորությամբ, որոնց տարածքով անցնում են: Այդ ենթակառուցվածքները պետք է բացվեն հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա»,-ասաց Արարատ Միրզոյանը:

Նա ընդգծեց, որ իր սուբյեկտիվ տպավորությունն այն է, որ որոշակի առաջընթաց կա հատկապես փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերջին հանդիպումների շրջանում. «Բայց վերջնական արդյունք դեռ չունենք եւ առայժմ, ցավոք սրտի,  չենք կարող հանրայնացնել դրանց բացակայության պատճառը»,-ընդգծեց ԱԳ նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular