ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մերսիչ

ՖՈՏՈ

Դեռ հին ժամանակներից են մարդիկ հասկացել մկանների թուլացման արժեքը և մերսման առավելությունները: Բնազդների շնորհիվ մարդը երբ ցավ էր զգում, վերջույթները քսելով տաքանում էր, ընկնելուց վնասվածքի տեղը շփում  էր, քանի որ այդ գործընթացը մեծացնում է արյան շրջանառությունը մկանային հյուսվածքներում, ինչն էլ դրականորեն է ազդում ամբողջ օրգանիզմի վրա։ Հնում տաք քարեր, քերիչներ, փայտե և բամբուկե ձողիկներ, այլ տիպի իրեր էին օգտագործվում մեջքի, ոտքերի և մարմնի այլ մասերի ցավերը թուլացնելու և ընդհանրապես հաճույք ստանալու համար։
Առաջին մեխանիկական մերսիչներից մի քանիսը հայտնվել են 19-րդ դարում շվեդ բժիշկ Գուստավ Զանդերի շնորհիվ։ Նրա գյուտերը եղել են հիվանդությունների բուժման և կանխարգելման ոլորտում։ Նա ստեղծել է մեխանոթերապիայի այնպիսի սարքեր, որոնք օգնել են թուլացնել մկանները, իսկ ծանր հիվանդ մարդկանց արագ ապաքինվել։ Նույնիսկ մեր ժամանակներում որոշ բժշկական հաստատություններ շարունակում են օգտագործել դրանք: Օրինակ «ոտքերի մերսման մեխանիզմ» սարքի ներսում կա հատուկ մակերեսով թմբուկ, իսկ սարքի կողքին հատուկ հարմարեցված աթոռ է։ Աթոռի նստատեղի մակարդակով թմբուկին ամրացված են ոտքերի կրիչներ: Մեխանիզմն ինքնին հարմարվում է ցանկացած երկարության: Թմբուկի վրա փայտե տախտակներն են ամրացված  որպես մերսող սարք, որի պտտումը մերսում է ոտնաթաթերը հանգստացնելով և վերականգնելով ոտքերը։ Իսկ մեջքի մերսող սարքը իր առաջին տարբերակում կառուցվածքով նույնիսկ ավելի բարդ ու խճճված էր: Սրա դեպքում մարդը նստում է աթոռի վրա մեջքով դեպի սարքը: Մերսիչն իր հերթին մետաղական հարմարանքների օգնությամբ ռետինե փոքրիկ խցիկներով կատարում էր մեջքի մերսում։ Սարքն ինքնին իրենից ներկայացնում է դեպի վեր ձգված խոշոր մեխանիզմ, որը սնուցվում է հատուկ գոտիով, և պտտում էր այն ամրացված լինելով մեկ այլ մեխանիզմի վրա։ Այսինքն ոչ թե ինքն իրենով էր աշխատում, այլ շարժակների և գոտիների բարդ մեխանիզմի միջոցով։ 
Որովայնի մերսիչը երկու մեխանիզմներ են, որոնց մեջտեղում լինում է մարդը: Սարքի վրա տեղադրված են երկու փոքր անիվներ։ Նրանք հանդես են գալիս որպես մերսողներ։ Հետևի կողմից մեջքը պահող սարքն է: Մարդը մի ձեռքով պտտում է մեխանիզմների համակարգը, որը շարժման մեջ է դնում ողջ գործընթացը։ Անիվները գլորվում են ստամոքսի վրայով, թուլացնելով այն:
Սրանք ընդամենը մի քանի օրինակ են 19-րդ դարից։ Հիմա ամեն ինչ փոխվել է, բայց մերսող սարքերի գործառույթներն ու նպատակները մնացել են նույնը։ Ահա դրանցից ընդամենը մի քանիսը.
–մարդուն դրական էմոցիաներ հաղորդելը։ Այդ զգացումն առաջանում է այն ժամանակ, երբ օրգանիզմը էնդորֆին է արտադրում։ Հորմոնն առաջացնում է մկանային մանրաթելերի թուլացում թարմացնելով բջիջները սննդանյութերով։
- մկանների աշխատանքի տևողության ավելացում: Սպորտով զբաղվելուց կամ լուրջ բեռներ տեղափոխելուց հետո 20 րոպե մերսմամբ հանգստանալը բավական է։ Մկանները նորի պես են դառնում։
- վերացնում են այն հիվանդությունները, որոնք առաջացնում են քնի խանգարումներ։ Քանի որ մարմինը միշտ հոգնած է, բուժական մերսման պրոցեդուրաները հանգստացնում են մարդուն։ Առաջին հերթին դա դրական է ազդում նյարդային համակարգի վրա և հանգիստ քուն պարգևում:


 Нет описания.


Կ. Խաչիկյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular