ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյան-Պուտին հանդիպմանը Հայաստանը բարձրաձայնել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները կատարվեն. Խանդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ քննարկվել են այն նույն հարցերը, որոնք հայկական կողմը պարբերաբար բարձրաձայնում է միջազգային բոլոր հարթակներում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Բոլոր հարթակներում ՀՀ–ն ունի նույն դիրքորոշումը, և այստեղ կարևոր է, որ հյուրընկալող կամ միջնորդ կողմը կարողանա ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Մեր պահանջներն են, որ ՌԴ միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերը, մասնավորապես 2020 թ. նոյեմբերի 9–ի եռակողմ փաստաթղթի պահանջները կատարվեն:  Այս հարցերն են, ըստ էության, եղել բովանդակությունը»:

Անդրադառնալով տարբեր հարթակներում տեղի ունեցող բանակցությունների վերաբերյալ հարցին՝ պատգամավորը վստահեցրեց, որ Հայաստանը բոլոր հարթակներում ունի նույն դիրքորոշումներն ու սկզբունքները:

«Այստեղ կարևոր է, որ հյուրընկալող, միջնորդ կողմը կարողանա ապահովել ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը»,– ավելացրեց նա։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-9-ը աշխատանքային այցով մեկնել էր Սոչի, որտեղմասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Փաշինյան–Պուտին հանդիպումը կայացել էր ամսի 9-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular