ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի՝ Շուշիում հյուպատոսություն բացելու հայտարարությունն անհանգստություն է առաջացնում. Խանդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործնականում նման հայտարարությունները և դրանց հետևող հնարավոր գործողություններն արդյունավետ չեն և չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու գործընթացին: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ՝ Շուշիում հյուպատոսություն բացելու վերաբերյալ հայտարարությանն ու այն հատկապես Հայաստանին ուղղված ուղերձ որակելուն:

Ըստ Խանդանյանի՝ մի կողմից հայտարարում են, որ անհրաժեշտ է տարածաշրջանում կայունություն ու խաղաղություն հաստատել, մյուս կողմից արվում են հայտարարություններ, որոնք չեն նպաստում այդ գործընթացին. «Ուստի այդ հայտարարությունն անհանգստություն է առաջացնում: Պետք է հետևենք, թե ինչ զարգացում կլինի»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ դիտարկվում են արդյոք նման հայտարարություններն Էրդողանի կողմից որպես ճնշման գործիք Հայաստանի նկատմամբ, Խանդանյանը պատասխանեց, որ չի կարող նման որակում տալ. «Իրականում թուրք-ադրբեջանական հարաբերությունների հռետորաբանությունը ինչպիսին եղել է նախկինում, այնպես էլ շարունակվում է հիմա, որևէ փոփոխություն չի կրել», - ընդգծեց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular