Զաքիր Հասանովը մատաղ է անում երիտասարդ զինվորներին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱշոտ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ադրբեջանի ՊՆախարարը առավոտից երեկո երկրի բնակչության ականջը լցնում է հեքիաթներով, բայց այդ ընթացքում հենց այդ բնակիչների աչքի առաջ սպանվում են իրենց երեխաները:
Արդեն երկու օր է մի շարք ադրբեջանցիներ իրենց վրդովմունքն են հայտնում սահմանին կատարված իրավիճակի մասին:
Սոց. ցանցերում խոսում են ահագին զոհերի ու վիրավորների մասին ու այս ամենի մեջ մեղադրում են երկրի իշխանությանը:
Ահա, ադրբեջանական բանակը խոսում է ոչ մի զոհ չունենալու ու դիրքեր խոցելու մասին, բայց իրականում լռիվ ուրիշ պատկեր է: Ու սա դեռ վերջը չի, ուղղակի բոլոր նամակները չեմ ցանկանում հրապարակեմ: